Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնամ մեռնեմ…Մեռնելն էլ էժան չի». Հիասթափված նուբարաշենցուն Մանե Թանդիլյանը հորդորեց ոչ թե մեռնել, այլ ապրել՝ Ապրելու երկրում

Սեպտեմբեր 08,2023 22:11

Այսօր «Ապրելու երկիրը» կրկին Նուբարաշեն վարչական շրջանում էր՝ քարոզարշավի: Բնակիչներից մեկը հիասթափված էր բոլոր քաղաքական ուժերից, մոտեցավ կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին ու ասաց. «Որ ոչ թոշակ կա, ոչ աշխատավարձ կա, ի՞նչ ապրելու երկիր: Ներկա պահին քաղցկեղով հիվանդ ունեմ տունը, մի միլիոն ծախս ու հույս չունեմ»:

Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ սոցիալական հատուկ խմբերի համար պետք է մի շարք ծառայություններ անվճար լինեն. «Օրենքը թղթի վրա գրած է լինում, մենք պիտի կիրառել տանք, մայրիկ ջան: Պետք է փոխեք, որ հավատաք, պետք է գնաք ընտրության, չընտրեք նրանց, ովքեր ասել են՝ անվճար է լինելու ու չեն արել: Գնացեք ու փոխեք: Սա է ճանապարհը»:

Նուբարաշենցին ասում էր, որ միշտ հավատալով գնացել է ընտրատեղամաս, քվեարկել, բայց ոչ մի բան չի փոխվել:

Թանդիլյանն արձագանքեց. «Ես ձեզ հետ համաձայն եմ: Դրա համար պետք է փոխել, այդ մարդիկ խաբել են: Մենք սոցիալական խմբերի համար բժշկական օգնությունը պետք է սուբսիդավորենք, որովհետեւ դուք չեք կարող մենակ մնալ այդ խնդիրների հետ»:

Բնակիչը պատմեց, որ ուր գնում է՝ վճարումներ են պահանջում. «Տալիս ենք հիվանդության թուղթը, հետն էլ ասումա՝ գնա էսքան մուծում արա: Ընկե՛ր ջան, աշխատավարձ չունեմ, ո՞նց մուծեմ, ուրեմն գնամ մեռնեմ: Մեռնելն էլ էժան չի»:

Մանե Թանդիլյանը հորդորեց ապրել՝ ապրելու երկրում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930