Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է սեպտեմբերի 16-ից 24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնություն մեկնող ազատ եւ հունահռոմեական ոճերի ըմբշամարտի ազգային հավաքականների պաշտոնական կազմերը։
Ազատ ոճ։ 57 կգ՝ Արսեն Հարությունյան, 61 կգ՝ Նորիկ Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 97 կգ՝ Սերգեյ Սարգսյան։
Հունահռոմեական ոճ; 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, /2 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, 87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնելով, որ աշխարհի այս առաջնությունը նաեւ 2024 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է, նաեւ մեկնաբանել է ուղեգրեր նվաճելու կարգը։ Ըստ այդմ, յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր․ 4 մեդալակիրները եւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված ըմբիշներից մեկը՝ նրանց միջեւ անցկացվելիք գոտեմարտի արդյունքով։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ