Առաջին անգամ չէ, որ ահազանգեր ենք ստանում թմրանյութերի ահագնացող չափերով տարածման մասին։
Ցավալին այն է, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները թիրախավորում են դպրոցականներին:
Այս վտանգավոր երևույթը կանխելու որևէ գործուն քայլ ՝ հանրակրթության բնականոն ընթացքի ապահովման պատասխանատուների կողմից, տեսանելի չէ։
Այնինչ սա ուղղակիորեն ազգային անվտանգության հարց է։
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այս մասին խոսել է Արաբկիր վարչական շրջանում՝ քարոզարշավի ընթացքում։