Սեպտեմբերի 7-ին « Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամները հանդիպել են Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ: «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհրդի անդամ, ընտրական ցուցակի երրորդ համար Վահե Թորոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ծրագիրը տարբերվում է մյուս քաղաքական ուժերի ծրագրերից:
«Չենք արտացոլում այնպիսի բաներ, որոնք վերաբերվում են Երեւան քաղաքի համայնքային խնդիրներին՝ ասենք աղբահանությանը, հանրային տրանսպորտին, կանաչապատմանը, համատիրություններին եւ այլն: Մենք օրակարգ ենք բերել ինքնության հեղափոխությունը, որի հիմնական գաղափարը մտքում եւ գիտակցության մեջ կատարվող հեղափոխությունն է»:
Վահե Թորոսյանի խոսքով. «Որպեսզի մեր հասարակությունում լիարժեք փոփոխություններ տեղի ունենան, նախ ինքներս պետք է փոխվենք եւ հրաժարվենք հանձնվողական, պարտվողական խոսույթից, որը մեզ արհեստականորեն հրամցվում է»:
Նա հավելեց, որ շփման արդյունքում հանրության ներկայացուցիչներին ասում են, որ նրանց հիմնական խնդիրը ոչ թե աղբահանությունն է, կանաչապատումը կամ այգիները, այլ այն խնդիրները որոնք վերաբերվում են հայության արժանապատիվ գոյությանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ