Հարգելի հայրենակիցներ, վաղը՝ սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասությունների դատարանում (Կոմիտասի պանթեոնին կից) շինծու մեղադրանքով կայանալու է 44 օրյա պատերազմի հերոս` Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դատը:
Իշխանությունը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը, սկսած Եռաբլուր պանթեոնից ծնողներին բերման ենթարկելուց և նրանց նկատմամբ գործեր հարուցելուց, մինչև նրբորեն մշակված սադրանքների միջոցով շինծու գործեր կարելը՝ փորձելով նրանց ազատությունից զրկելու միջոցով լռեցնել պայքարի ու պահանջատիրության ամենաարդար ձայնը:
Իշխանության նման վարքագիծը, մենք՝ այս պետությանը ամենաթանկը տված ծնողներս, գնահատում ենք իշխանության կողմից ուղերձ, պատերազմից 5 րոպե պակաս գտնվող երկրի պաշտպաններին, որ տեսեք, թե ինչ կարող է լինել նաև իրենց ծնողների հետ, ինչը անթույլատրելի է և դատապարտելի, և որը մեծ հարված է մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակին, իրենց մինչ այդ ձևավորված արժեհամակարգին։
Սիրելի հայրենակիցներ, լինենք վաղը Հայրենիքին հերոս տված հոր կողքը, աջակցելով նրան, աջակցում ենք ինքներս մեզ, մեր սերունդներին վաղվա օր ունենալու համար։
Կարդացեք նաև
«Որդիների Կանչ» ՀԿ