Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես փաստ եմ արձանագրել, որ անձը, որը կանաչապատման ՀՈԱԿ-ի Կենտրոն վարչական շրջանի տեղամասի պետերից մեկն է, ակտիվ քարոզարշավի մեջ է»․ Քրիստինա Վարդանյան

Սեպտեմբեր 08,2023 19:03

«Չգիտեմ՝ իրավական գործընթաց կա, թե՝ ոչ։ Ես փաստ եմ արձանագրել, որ անձը, որը կանաչապատման Կենտրոն վարչական շրջանի տեղամասի պետերից մեկն է, ակտիվ քարոզարշավի մեջ է։ Ուղղակի փաստը դրել եմ, թող արձագանքեն և պատասխանեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Քրիստինա Վարդանյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Քրիստինա Վարդանյանն այս մասին ահազանգել էր։

Մեր հարցին՝ ուրիշ փաստեր էլ կա՞ն, ավագանու անդամի թեկնածուն ասաց․ «Ես դա եմ տեսել։ Այն, որ և′ ֆեյքերի ակտիվ ինդուստրիա կա, և′ անկախ դիտորդները բազմիցս հարցեր են բարձրացրել, դրանցով համացանցը ողողված է։ Բազմիցս անդրադարձել ենք այս խնդիրներին»։

Հետաքրքրվեցինք՝ չեք կարծո՞ւմ, որ այսպիսի երևույթները կարող են լուրջ ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Երկու կողմն էլ տեղեկություն տալիս է։ Մեր ընտրողներն իրավունք ունեն, հնարավորություն ունեն հասկանալ, թե որտեղ է ճշմարտությունը։ Եվ մարդուն մոլորեցնելն այնքան էլ հեշտ չէ, ուղղակի պարզ ցույց ենք տալիս, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ի՞նչ գործ ունեն քարոզարշավի ակտիվ մասնակիցը լինել։ Նրանք բացարձակ իրենց տեղում չեն»։

Մեր հիշեցմանը՝ Հայկ Մարությանն էլ վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված բարձրաձայնեց և հարցին՝ ի՞նչ գնահատական կտա այս երևույթներին, Քրիստինա Վարդանյանը պատասխանեց․ «Կարծում եմ, որ պետք է լինի ազնիվ երկխոսություն։ Խաղը պիտի ազնիվ լինի։ Չի կարելի նման ցածրորակ տեղեկատվական շեղումներ անել, հատվածային բաների մասին խոսվի։ Պետք է լինի ազնիվ պայքար, ժողովուրդը պետք է ընտրի՝ որտեղ է ճիշտը, որտեղ է ազնիվը և ինքն այդ գնահատականը տա՝ հետևելով ամբողջ մամուլին, այլ ոչ թե հատվածային ինչ-որ բաների։  Առհասարակ, մենք չենք էլ խոսում որևէ մեկի մասին՝ վատ կամ լավ, ոչ ֆեյք ինդուստրիայի, ոչ առանձին լրատվական ցանցերի մասին, մենք մեր քարոզարշավն իրականացնում ենք ինքներս՝ ոչ մեկին չթիրախավորելով։ Բայց կան փաստեր, որոնք շատ պարզ են, և ուղղակի պետք է ազնիվ ցույց տալ, որ ժողովուրդը տեսնի և′ մի կողմը, և′ մյուսը  ու ինքն իր որոշումը կայացնի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930