Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԻՀ իշխանություններին փորձագետները կոչ են անում դրսևորել ակտիվություն, ինչպիսին Իրանն ունի Սիրիայում. Ադրբեջանի հնարավոր հարձակման ֆոնին ակտիվացել է նաև իրանական դաշտը

Սեպտեմբեր 08,2023 18:28

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման ֆոնին ակտիվացել է նաև իրանական դաշտը:

📍Պաշտոնական մակարդակում շարունակում են ընդգծել, որ Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությանն ու Հայաստան-Իրան պատմական երթուղու արգելափակմանը:

📍Վերջին նման թարմ հայտարարությունները եղել են Թուրքիայի ԱԳ նախարարի այցի ժամանակ: Այսօր՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ նույնը կրկնել են նաև հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները:

📍Մամուլում, սոցցանցերում գրում են, որ նոր պատերազմի հավանականությունը մեծ է, և Ադրբեջանի նպատակը Սյունիքը կտրելն է:

📍Իսկ Կովկասի հարցերով փորձագետներից շատերն ընդգծում են, որ Իրանը պետք է դիմի «վճռական գործողությունների, ու առանց որևէ մեկի համաձայնությանը նայելու՝ կանխի աշխարհաքաղաքական փոփոխությունները»: Վճռական գործողություն ասելով՝ նրանք հիմնականում նկատի ունեն ռազմական միջամտությունը: Իշխանություններին փորձագետները կոչ են անում դրսևորել այնպիսի ակտիվություն, ինչպիսին Իրանն ունի Սիրիայում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930