«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, տեղական ինքնակառավարման մասնագետ Դավիթ Մարգարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հասանելի Երևանում բակերի բարեկարգումը չպետք է կրի կոսմետիկ բնույթ, իսկ խաղահրապարակները պետք է մատչելի լինեն անխտիր բոլոր երեխաների համար։
Մեր նախընտրական ծրագրի առանցքային կետ է այնպիսի խաղահրապարակների կառուցումը, որոնք հասանելի և մատչելի են հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Խաղահրապարակները պետք է լինեն անվտանգ և էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված, դրանք չպետք է վնասեն կամ պոտենցիալ վտանգ հանդիսանան այդտեղ խաղացող երեխաների համար։ Իսկ նման խաղահրապարակների կառուցումը հատուկ մոտեցում է պահանջում։
Անվտանգ և մատչելի խաղահրապարակների կառուցումը ոչ մի կերպ չի կարելի շփոթել հապճեպ, ձեռքի տակ եղած նյութերով և աչքաչափով նախագծած գունավոր տարածքների հետ, որոնք կոսմետիկ թարմացումներով փորձում են հրամցնել նոր և աննախադեպ խաղահրապարակների տեղ։
Կարդացեք նաև
Մեզ համար ընդունելի և ընկալելի չէ որևէ խաղահրապարակ, որի կառուցումը չի ապահովում բոլոր երեխաների հասանելիությունն ու մատչելիությունը իրենց զվարճանքներին և խաղերին։
Երևանը հասանելի և մատչելի պետք է լինի բոլոր երեխաների համար, և որևէ փոխզիջում այստեղ չի կարող լինել։
Մենք գիտենք, թե ինչպես ենք հարմար դարձնելու բակային տարածքները մեր երեխաների համար, քանի որ այսպիսի խաղահրապարակների կառուցումը մաս է կազմում շատ ավելի մեծ գաղափարի, որի մասին մանրամասն կներկայացնեմ շուտով»։