Ադրբեջանի նախագահի` արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի սահմանին Ադրբեջանի ԶՈՒ զորավարժությունները նախապես ծրագրված են եղել՝ աշուն-ձմեռ շրջանի նախապատրաստման շրջանակում:
«Դա պլանավորման պարբերական գործընթացի մաս է»,- ասել է Հաջիևը:
Նա նաև Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի սահմանին զորքերի կուտակման և սպառազինության նոր համակարգեր ձեռք բերելու մեջ: Նրա խոսքով՝ «Ղարաբաղում հայ զինվորականները լքել են զորամասերի տարածքը և տեղակայվել առաջնագծերում», ինչը, նրա խոսքով, վկայում է մարտական պատրաստականության բարձր աստիճանի մասին:
«Մեր ռազմավարությունն է զսպել ցանկացած ռազմական գործողություն կամ սադրանք Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Հաջիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ