Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որոշ մարդկանց ճղճիմ քաղաքականության արդյունքում բուհը կորցնում է լավագույն դասախոսներից մեկին». Ցոլակ Ակոպյանը՝ Լիլիթ Գալստյանի մասին

Սեպտեմբեր 08,2023 17:14

Բրյուսովի անվան համալսարանի ուսումնագիտական հարցերի գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լիլիթ Գալստյանին 0,25դրույքով դասավանդելու հնարավորությունից զրկելուն, ասաց. «Որոշ մարդկանց ճղճիմ քաղաքականության եւ անձնական վրեժխնդրության արդյունքում, քաղաքական հայացքների պատճառով համալսարանը կորցնում է, բայց վստահ եմ՝ կարճ ժամանակով, որովհետեւ իրենք ժամանակավոր են, իր լավագույն դասախոսներից մեկին, բանասիրական գիտությունների թեկնածու, թարգմանության լավագույն մասնագետներից Լիլիթ Գալստյանին, որի մասին ես չէ, որ պետք է ասեմ, իր գործընկերները եւ ուսանողները շատ լավ ճանաչում են նրան»:

Նա հավելեց. «Բոլորը գիտեն, թե ինչ մասնագիտական եւ մարդկային որակներով է օժտված Լիլիթ Գալստյանը, ինչպիսի կարգապահ դասախոս է: Լինելով ԱԺ պատգամավոր, երբեք չի բացակայել դասերից: Ուսանողները նրան միշտ բարձր գնահատականի են արժանացրել»:

Ինչ վերաբերվում է այն պատճառաբանությանը, որ 0,25 դրույքները ավելորդ բեռ են համալսարանի բյուջեի վրա, համալսարանին պետք չեն, այս մասին էլ Ցոլակ Ակոպյանն ասաց. «Նման քաղաքականություն բուհը չունի որդեգրած, բավականին շատ 0,25 դրույքով աշխատողներ կան, հենց այսօր, օրինակ, 0,25 դրույքով վարչական աշխատող են ընդունել: Օրենքի համաձայն, համատեղությամբ աշխատող դասախոսները պետք է աշխատեն 0,25 կամ 0,5 դրույքով: Ես չգիտեմ, թե որտեղից են հորինել, որ դա մեծ բեռ է համալսարանի համար, բայց կարող եմ ասել, որ եթե անգամ բեռ է, ապա անհրաժեշտ է ուսանողներին, որոնց պետք է պրակտիկ մասնագետներ դասավանդեն: Նորից եմ կրկնում, եթե անգամ դա ընդունված քաղաքականություն լիներ, կասեի՝ այո, լավ, բայց նման բան չկա, 0,25 դրույքով բազմաթիվ մարդիկ աշխատանքի ընդունվել»:

Ի դեպ, Ցոլակ Ակոպյանը լինելով բուհի պրոռեկտոր, միակ վարչական աշխատողն է, որ այս ուսումնական տարում չունի դասաժամեր: Նա կարծիք էր հայտնել, որ դա սա կանխակալ վերաբերմունք է իր նկատմամբ, քանի որ այլ քաղաքական հայացքներ կրող է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930