Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները բացահայտ չարաշահում են վարչական ռեսուրսը. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 08,2023 17:22

«Փաստինֆո». Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավ ընթացքում իշխանությունները բացահայտ օգտագործում են վարչական ռեսուրսը, խախտում բոլոր հնարավոր օրենքները։

Այսպես՝ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային ժամին զբաղված էր Ավինյանի քարոզչությամբ. շրջել է տարբեր վարչական շրջաններում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքներին։

Հիմա կասեք՝ ինչ քարոզչություն, սովորական աշխատանքային այց է։ Այդպես հնարավոր կլիներ մեկնաբանել, եթե ի թիվս այլոց նրան ուղեկցեր Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարը եւ ոչ թե ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Ճիշտ է, նա նաեւ քաղաքապետի տեղակալ է, բայց արձակուրդի մեջ գտնվող։ Համենայն դեպս՝ իր արձակուրդում գտնվելու մասին Ավինյանն անձամբ է հայտարարել, իսկ Փաշինյանին ուղեկցելու համար նրան արձակուրդիչ ոչ ոք հետ չի կանչել։ ՔՊ-ի շտաբից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նա այսօր մասնակցելու է քարոզարշավին։ Ասել է թե՝ պաշտոնապես արձակուրդի մեջ է ու հանդես է գալիս որպես քաղաքապետի թեկնածու, ում իր հետ ման է տվել Փաշինյանը։

Նկատենք, որ ուղեկցողների թվում է եղել նաեւ քովիդի գործով մեծ շուքով ձերբակալված քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, որը ոչ միայն ազատ արձակվեց, այլ շարունակում է պաշտոնավարել, իր պատվավոր տեղը զբաղեցնել Ավինյանի թիմում եւ ուղեկցել Փաշինյանին իր երեւանյան այցերի ժամանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930