Լրահոս
Օրվա լրահոսը

Ես փորձելու եմ մշակութային գործիչներին, առավել ևս կին գործիչներին, որոնք միշտ մնացել են ստվերում՝ հանրահռչակել. Երևանի ավագանու ՔՊ կին-անդամ

Սեպտեմբեր 08,2023 16:55

«Մեդիա» կենտրոնում Երևանի ավագանու կին-թեկնածուներն այսօր հավաքվել էին «Կանայք՝ Երևանի կառավարման ու զարգացման գործում» թեմայով քննարկմանը։

«Հաղթանակ» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Անի Ոսկանյանի գնահատմամբ՝ Երևանի ներկայիս վիճակը հստակ տալիս է Երևանի քաղաքապետարանի և գործող ավագանու գործունեության պատկերը, որտեղ բազմաթիվ խնդիրներ ու լուծված հարցեր կան:

Գրեթե նույն կարծիքին էր «Հանրապետություն» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Լինա Ղշյանը՝ հավելելով, որ դեռևս «Ելք» դաշինքի ժամանակներից իրենք լուրջ դերակատարություն են ունեցել ավագանու «կանացիության» հարցում: Լուրջ փոփոխությունների հասնելու համար Ղշյանը կարևորեց որպես ռազմավարական ծրագրի և համակարգային փոփոխություններ առկայությունը: Կրկնելով իրենց կուսակցության քաղաքապետի թեկնածուի խոսքը՝ Ղշյանը դեմ արտահայտվեց վարձակալված կուսակցություններով ավագանու ընտրություններին մասնակցությանը: Նախորդ ավագանու կազմի կանանց գործունեությունն էլ գնահատեց իրենց կուսակից Անի Խաչատրյանով, որի գործողություններին, ըստ նրա՝ ողջ հանրությունն է տեղյակ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Սոնա Ղահրամանյանն էլ հետ չմնալով նախորդ բանախոսից կրկնեց արդեն իրենց կուսակցության քաղաքապետի թեկնածուի թեզը համատիրությունները վերացնելու մասին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Նուարդ Վարդանյանը գործող ավագանու գործունեությունում կանանց դերակատարությունը գնահատելու փոխարեն՝ պարզապես շնորհակալություն հայտնեց ավագանու կին անդամներին: «Ես երջանիկ եմ, որ վերջապես հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով փոփոխություն արեցինք ընտրական օրենսգրքում և ամեն երրորդ սեռի ներգրավվածությունը դարձրեցինք անհրաժեշտ պայման, որն ամենակարևոր փոփոխությունն է»: Նա սկսեց օրինակներ բերել, թե ՔՊ-ն որքան փոփոխություններ է արել կանանց ներգրավվածության ուղղությամբ, որոնք, սակայն ավագանու գործունեության հետ կապ չունեին և հիմնականում վերաբերում էին Ազգային Ժողովի օրենսդիր և քաղաքապետարանի վարչությունների գործադիր գործունեությանը:

Հավանաբար դեռ երկար կթվարկեր իշխող կուսակցության ներկայացուցիչը, եթե քննարկումը վարողը նրան հետ չբերեր դեպի ավագանու գործունեություն, այս քայլը ևս չփրկեց իրավիճակը, քանի որ այս անգամ էլ Վարդանյանն ասաց, որ քաղաքի փողոցների անվանակոչությունն ավագանու անմիջական պարտականությունն է ու որ ինքը անվանակոչությունների ժամանակ առաջարկում էր հենց կին գործիչների անուններ:

Վարողի խոսքով, լինելով ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահ նա քննադատությունների է ենթարկվում, քանի որ անմիջական գործառույթներով, քաղաքաշինական խնդիրներով զբաղվելու փոխարեն՝ օրակարգային է դարձրել փողոցների անվանափոխությունների հարցը: «Քաղաքաշինական խնդիրները ամենօրյա ռեժիմով քննարկվում են հանձնաժողովում և ոչ միայն, այլ ամբողջ թիմում, և բնականաբար օրհասական են հարցերը էն առումով, որ այո՛, շինարարական բում է , այո՛ բազմաթիվ խնդիրներ ունենք՝ դեռ, իմ կարծիքով, և՛ թվայնացնելու, և՛ նորմատիվները մտցնելու օրակարգ, որպեսզի լծակ չթողնենք, որ սուբյեկտիվորեն թույլ տան, օրինակ` իքս շենքը 8 հարկ լինի՞, թե՞ տասը: Ես կրկնում եմ, որ դրանք ամենօրյա ռեժիմով մեր հանձնաժողովի ուշադրության տակ են գտնվում, բայց դա, այնուամենայնիվ կապ չունի, որ ես փորձել եմ ու փորձելու եմ մշակութային գործիչներին, առավել ևս կին գործիչներին, որոնք միշտ մնացել են ստվերում հանրահռչակելու»:

Հակադարձելով ՔՊ ներկայացուցչին՝ «Լուսավոր Հայաստանի» ավագանու թեկնածուն պնդեց, թե քաղաքաշինական նորմատիվ ակտերը հնարավոր էր ներդնել 2-3 տարում՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930