Մեկ տարի առաջ մենք անդրադարձել էինք «հայկական արբանյակ» փուչիկին, որ սարքը, որի ստեղծմանը որևէ ներդրում չունի որևէ ՀՀ մասնագետ, «հայկական» կոչվել չի կարող: Այն միջազգային տեղեկատուներում որպես իսպանական նշված CubeSat դասի միկրոարբանյակ է՝ կրթական, սիրողական ոլորտի, դրանցով չի հպարտանում որևէ սովորական համալսարան, և ստացված տվյալները չեն օգտագործվում լուրջ նպատակներով: Ամենակարևորը՝ առ այսօր մեր քաղաքացուն (հարկատուին) չի ներկայացվել ինչքան գումար է ծախսվել բյուջեից այդ խրախճանքի համար, ինչը պարտադիր պայման է արտերկրում որևէ հանրայնացված ծրագրի համար:
Խրախճանքը պարզվում է շարունակվում է՝ գովազդվում է իբր «հայկական արտադրության» առաջին արբանյակը: CubeSat դասի արբանյակների մասերը (մեկ գրքաչափ) ազատորեն վաճառվում են համացանցով, հայտնի գներով, և դրանք գնելը, ապա արձակելը, նույնպես հայտնի գներով, ներկայացվում է իբր հայկական արտադրություն: Իրականում այդ խրախճանքի հեղինակները անգամ ՊՏՈՒՏԱԿ չեն կարող արտադրել այստեղ:
Մինչև ե՞րբ են բախտախնդիրները չարաշահելու հասարակության անտեղյակությունը, հայկականի, ազգայինի տակ ապատեղեկատվություններ տարածելով, թաքցնելով ֆինանսական աղբյուրները:
Սա վարկաբեկում է մեր երկիրը, քանի որ Հայաստանում ստեղծվել են ժամանակի աշխարհում առավել կատարյալ տիեզերական սարքավորումներ, ստացվել են բացառիկ գիտական արդյունքներ՝ հրատարակված հանրահայտ NATURE ամսագրում, ինչին կարելի է տեղեկանալ այցելելով Տիեզերքի թանգարան:
Կարդացեք նաև
Աշոտ Զախարյան, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, ՕՐԻՈՆ և այլ տիեզերական ծրագրերի առաջատար ճարտարագետ
Ալեքսանդր Կաշին, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, ՕՐԻՈՆ և այլ տիեզերական ծրագրերի առաջատար ճարտարագետ