Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում գործող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Արթուր Հ․-ն իր ծննդյան օրը «8-րդ հրաշալիք» ռեստորանում նշելու ժամանակ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները տաք հետքերով հայտնաբերել են Արթուր Հ․-ին և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակողը եղել է իր ընկերների հետ և կրակոցներ արձակելուց հետո իր ծննդյան առթիվ գողական խորհրդանիշով թխված տորթը չկարողացավ համտեսել։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: