ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին գրառումներ է կատարել X-ում (նախկինում՝ Թվիթեր):
«Այսօր խոսեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շուրջ մեր լուրջ մտահոգությունների մասին: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին այժմ աշխատել միասին՝ անմիջապես և միաժամանակ բացելու Լաչինի և մյուս ճանապարհները՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու ծայրաստիճան անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները», – գրել է Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։
Մեկ այլ գրառմամբ Յուրի Քիմը նշել է. «Կառուցողական զրույց այսօր Ադրբեջանի [արտգործնախարար] Ջեյհուն Բայրամովի հետ՝ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումներ հասցնելու համար Լաչինի և մյուս ճանապարհներն անմիջապես ու միաժամանակ բացելու ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ: Ճանապարհների բացումը և ուղիղ բանակցություններն առանցքային են մնացյալ խնդիրները լուծելու համար: Ողջունում ենք երեք ուսանողների ազատ արձակումը»:
Կարդացեք նաև
Spoke with Armenian FM @AraratMirzoyan today about our serious concerns over the humanitarian situation in Nagorno-Karabakh. We urge all sides to work together now to immediately & simultaneously open Lachin and other routes to get desperately needed humanitarian supplies into…
— Ambassador Yuri Kim (Acting Asst Sec) (@StateEUR) September 7, 2023