Սեպտեմբերի 7-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում մեկնարկեց երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցաշարը։
Մրցումների հենց առաջին օրը 60 կգ քաշային կարգում հանդես եկող, Գյումրու ՄՀԿ համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը /մարզիչ՝ Նարեկ Սուքիասյան/, տանելով չորս հաղթանակ, գրավեց 3-րդ մրցանակային տեղը և նվաճեց բրոնզե մեդալ։
Շնորհավորում ենք մեր մարզիկին, հավաքականի և անձնական մարզիչներին և մաղթում հետագա ՝ ավելի բարձր նվաճումներ։
Այսօր, սեպտեմբերի 8-ին կմրցեն 73 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները։
Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիա