«Ողջ գիշեր իրականացվել են քննչական գործողություններ, ձերբակալվածերի հարցաքննություն են անցկացրել։ Միկա Բադալյանին եւ Աշոտ Գեւորգյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Նրանք 72 ժամով ձերբակալվել են», – այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրանց շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Գորիսում 5 անձանց հետ միասին հրազեն, ապօրինի զենք-զինամթերթի շրջանառության կասկածանքով ձերբակալվել են բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գեւորգյանը։
Լիանա Գրիգորյանը տեղյակ չէ թե ովքեր են այն 5 հոգին, սակայն նշեց, որ վստահորդների նկատմամբ թերեւս թյուրիմացությունն է եղել։
«Իմ սուբյեկտիվ տեսանկյունից կարծում եմ՝ պաշտպանյալներս կապ չունեն այդ միջադեպի հետ։ Պարզապես թյուրիմացություն է եղել»,-ասաց տիկին Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ. Գ. ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի փոխնախագահ Իլյա Մելնիկովը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ բլոգեր Միքայել Բադալյանին և Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գևորգյանին ազատ արձակելու խնդրանքով։