«Ազատություն». Լաչինի միջանցքի շրջափակման մասնակիցներից մեկին Բաքուն հայերի օգտին լրտեսության մեջ է մեղադրում:
«Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ 20-ամյա Ֆիդան Ալիևայի դեմ քրեական գործը քննում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը․ նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության, հայկական հատուկ ծառայության աշխատակցի միջոցով Ադրբեջանի մասին տեղեկություններ փոխանցելու համար։ Երիտասարդ ակտիվիստին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Ադրբեջանցի իրավապահները պնդում են, որ այդ ընթացքում 20-ամյա ցուցարարը տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ է ուղարկել Հայաստանի հատուկ ծառայության աշխատակցին, ում հետ ծանոթացել է Տելեգրամում։ Մեղադրյալը, մինչդեռ, ինչպես փոխանցում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը, հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ չի ընդունում իրեն վերագրվող հանցանքները։ Նա մասնավորապես պնդել է, որ կարծել է՝ անձը, ում հետ ծանոթացել է Տելեգրամում, ռուս է, և նրա հետ ցանկացել է հանդիպել ոչ թե տեղեկություն փոխանցելու, այլ անձնական դրդապատճառներով։
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: