Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԴՀ-ն և ԵՄ-ն Հայաստանին նախկինից առավել շատ պիտի սատարեն». Ռոթ. «Ազգ»

Սեպտեմբեր 08,2023 11:36

Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» Մոսկվայից՝ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների քաղաքականությունը լուսաբանող թղթակից Ֆրիդրիհ Շմիդտը (Friedrich Schmidt) «Նոր պատերազմի վախ Հայաստանում» վերնագրյալ շարադրանքում իր գործընկերների նման խուսափում է ԵՄ դիտորդական առաքելությանը հղում տալ, փոխարենը հենվում է Ադրբեջանից հրապարակված ոչ պաշտոնական պատկերների վրա, որ ազդարարում են սահմանագոտում զորքի եւ ռազմական տեխիկայի շարժը: Նպատակը ո՞րն է, պարզ չէ, գրում է Շմիդտը՝ այդուհետ արձանագրում, որ վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանագոտում բախումներ են եղել, երեք հայ զինվոր զոհվել, երկուսը՝ վիրավորվել են:

Գերմանական մեդիան ողողված է Հայաստան- Ռուսաստան լարված հարաբերությունների մասին անդրադարձներով, գրում էր սրա մասին դեռ ամիսներ առաջ, սակայն հիմա՝ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում անցկացվելիք հայ-ամերիկյան միացյալ զորավարժությունների մասին լուրը բազմապատկել է գերմանական ԶԼՄ-ների հետաքրքրությունը: Նույնիսկ փոքր լսարան ունեցող լրատվականներն են զորավարժություններով հետաքրքրվել: «Հայաստանի պաշտպան» կամ «սատարող ուժ» կաղապարային ձեւակերպումը, որ գերմանական մամուլում պարտադիր դեռ գրվում է Ռուսաստանի դերակատարումը նկարագրելու եւ դրանից հրաժարումը խոշորացնելու նպատակով, իրականում վերածվում է մի բանաձեւի, որ փորձ է անում վարկաբեկելով Ռուսաստանին՝ «արդարացնել»  «եվրոպացիների չեզոքությունը»: Այս պարագայում նաեւ ԵՄ դիտորդների լռությունը, նրանք ամեն բան տեսնում են հեռադիտակով, լսում նաեւ արբանյակային կապով, Ադրբեջանի կրակոցը «շոյում» է նրանց ավտոմեքենան, բայց նրանք որեւէ լրատվականի վկայություն չեն տալիս, գրում են, փաստագրում, արձանագրում… կազմում պատմության իրենց հատորը:

Հայաստանին Արցախի շրջափակումը դժվարություններ է հարուցել, սրա մասին ծանուցելով, սեպտեմբերի 2-ին «ՖԱՑ»-ը հրապարակել էր Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող սոցիալ- դեմոկրատ Միշայել Ռոթի ( պահանջ առաջարկի մասին, թե տվյալ իրավիճակից է բխում Հայաստանի քաղաքացիների համար վիզայի դյուրինացված տարբերակի տրամադրումը: Ռոթն իհարկե կանցլեր Շոլցի գաղափարական համախոհն է, նրա կուսակիցը, սակայն կանցլերի նման չի համարձակվում հիշատակել այն, ինչ ձեւակերպեց Գերմանիայի կանցլերը Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման հասնելու մասին: «Այն հիմնված է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա: Այս բոլոր սկզբունքները հավասարապես կարեւոր են»: Միշայել Ռոթը չի մոռանում ձեւակերպել, որ «Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանին է պատկանում»: «ԳԴՀ եւ ԵՄ Հայաստանին նախկինից առավել շատ պիտի սատարեն, «մեր ռազմավարական  հետաքրքրություններից է բխում, որ Հայաստանին չհանձնենք ռուսական իմպերիալիզմին, եւ պաշտպանենք երիտասարդ ժողովրդավարությունը»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930