«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-3, ՀՀ սահման – Մարգարա – Վանաձոր – Տաշիր – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով սեպտեմբերի 11-ից մինչև 15-ը՝ ժամը 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ