Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Էջմիածնի կաթնամթերքի արտադրամասում

Սեպտեմբեր 08,2023 11:30

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Սուրիկ Զարբաբյան Վաչիկի անհատ ձեռնարկատիրոջ կաթնամթերքի արտադրամասում (քաղաք Էջմիածին):

Մասնավորապես՝

– արտադրական շինության կառուցվածքը և պայմանները չեն ապահովել օդի աղտոտումից, կեղտի կուտակումից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,

– բացակայել է արհեստական օդափոխության համակարգը,

– արտադրական շինության հատակը և պատերը գտնվել են ոչ բարվոք վիճակում, ինչի արդյունքում պատշաճ չեն լվացվել և ախտահանվել,

– արտադրողը չի իրականացրել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,

– սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930