Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանում համար 1 դրություն է, Երևանում «բորդյուր» են շարում: Երկիրն էս վիճակում, բանակը փող է տնտեսում՝ վերադարձնում բյուջե. Արկադի Կարապետյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 08,2023 11:22

«Հրապարակի» զրուցակիցը ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար, ռազմական գործիչ Արկադի Կարապետյանն է (Ագո):

– Հայ-ամերիկյան զորավարժություններ են տեղի ունենալու: Դրանք այս փուլում ի՞նչ կարող են տալ հայկական կողմին:

– Զորավարժությունն ինքնին լավ է, սակայն դա կարեւոր չէ, որովհետեւ սահմանում համար 1 դրություն է, իսկ Երեւանում «բորդյուր» են շարում: Ազգի ներուժն այլ ուղղություններով է կենտրոնացած, բայց պետք է ազգը համախմբվի ու պատրաստվի կռվի, մնացածը սուտ բաներ են: Ադրբեջան կոչված արհեստածին պետությունը փորձում է վերացնել ամեն հայկական բան: Մենք պետք է առաջնահերթ կարողանանք ապահովել մեր իսկ կյանքը, մեր անվտանգությունը: Պետք է ամեն ինչ անել այդ ուղղությամբ:

– Առաջնահերթ ի՞նչ պետք է արվի, ըստ Ձեզ:

– Էլեմենտար մի բան ասեմ. նախորդ տարի բանակը գումարներ է տնտեսել ու վերադարձրել բյուջե: Պատկերացնո՞ւմ եք՝ երկիրն էս վիճակում, բանակը փող է տնտեսում: Հասկացողը հասկանում է, թե ինչ է կատարվում, ես ինչքան էլ ասեմ, հասկացողը կհասկանա, չհասկացողն էլ չի հասկանա: Ահագին բան պետք է այսօր փոխված լիներ, բայց փոխված չէ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930