Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը վարչապետ ա, դո՞ւք ով եք. Ալեն Սիմոնյանը` լրագրողին. «Ազգ»

Սեպտեմբեր 08,2023 11:02

Օրերս ՔՊ-ի քարոզարշավին քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին սատարելու եկած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսեց Արցախի ինքնորոշման իրավունքից՝ կրկնելով իր ղեկավարի ասածը. «Երբ ասում ենք ինքնորոշման իրավունք, ումի՞ց եւ որտեղի՞ց պիտի Արցախն ինքնորոշվի: Երբ խոսում ենք արցախահայության իրավունքների մասին, արդյո՞ք ինքնորոշման իրավունքը նկատի չունենք»:

Լրագրող Անի Գեւորգյանը միջամտեց՝ մի՛ մանիպուլացրեք, դուք խոսքում եք անվտանգության մեխանիզմների եւ իրավունքների, ոչ թե ինքնորոշման մասին:
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Անի Գեւորգյանին հարցազրույց չի տալիս, հետո ավելի տաքանալով, հեռախոսը գրպանից հանելով՝ չստացված սարկազմով ու իռոնիայով ասաց. «Ժպտացեք, ժպտացեք… եկեք սելֆի անենք… Անի ջան, ես Ձեզ լուրջ չեմ վերաբերվում»:

«Երբ սահմանին այսպիսի իրավիճակ է, որտեղի՞ց ձեզ այսքան բարձր տրամադրություն»,- հարցրեց Անին:

«Ձեզ որտեղի՞ց էսպիսի տրամադրություն, որ այս գեղեցիկ զգեստը հագել, եկել եք ստեղ: Սեւ զգեստ հագեք ու քայլեք»,- Անիին հեգնեց ԱԺ նախագահը՝ ակնարկելով, թե ինչքան կարելի է վատ բաներից, տխուր թեմաներից, սահմանային լարված իրավիճակից, շրջափակված Արցախից խոսել՝ մոռանալով, որ այդ բոլորն իրենց աղետաբեր իշխանավարման հետեւանքն է:

«Դուք Արցախի նշաձողն իջեցրել եք»,- արձանագրեց Անին:

«Դուք ձեր նշաձողն եք իջեցրել, լրագրողների նշաձողն եք իջեցրել»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը:

«Փաշինյանն է իջեցրել նշաձողը Արցախի հարցում»,- պատասխանեց Անին:

«Փաշինյանը վարչապետ ա, դո՞ւք ով եք»,- եղավ Ալեն Սիմոնյանի պատասխանը:

Իշխանությունները չեն ուզում իրենց գործունեությունը քննադատող, սխալները մատնանշող ու սխալների պատճառների համար պատասխանատվության ենթարկող հարցեր լսել:

Այն, որ լրագրողներն այսօր թիրախավորված են առավել, քան երբեւէ, անհերքելի է:

Նաիր ՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930