Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցանկացած պետություն, որը վավերացրել է Հռոմի ստատուտը, պարտավոր է ձերբակալել Պուտինին, եթե նա գտնվում է իր երկրի տարածքում. Վարդան Պողոսյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 08,2023 10:53

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտն արդեն Ազգային ժողովի օրակարգում է, ՍԴ-ի կողմից դրական եզրահանգումից հետո այն պետք է վավերացնի ԱԺ-ն։ Նշենք, որ կոնվենցիայի վավերացումիւց հետո Միջազգային քրեական դատարանի որոշումները պարտադիր են դառնալու ՀՀ-ի համար։ Զրուցել ենք սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ: Ո՞րն է այդ կոնվենցիայի վավերացման հակառուսականությունը։

«Ես կարծում եմ, որ հակառուսական տարրը շատ ակնհայտ է, որովհետեւ Հռոմի ստատուտի վավերացումը նշանակում է, որ Հայաստանն իր վրա վերցնում է այդ ստատուտով նախատեսված բոլոր միջազգային պարտավորությունները։ Դրա մեջ մտնում է նաեւ Միջազգային քրեական դատարանի որոշումների կատարումը, անկախ նրանից, թե ՀՀ քաղաքացին տվյալ վեճի կողմ հանդիսանո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե Միջազգային քրեական դատարանը որոշում է կայացնում ինչ-որ անձի կալանավորելու կամ ձերբակալելու վերաբերյալ, եւ այդ անձը գտնվում է ՀՀ տարածքում, ապա ՀՀ-ն ունի միջազգային իրավական պարտավորություն՝ այդ անձին հանձնելու համապատասխան մարմիններին` այնպես, ինչպես կորոշի Միջազգային քրեական դատարանը։ Հաշվի առնելով, որ Միջազգային քրեական դատարանը կալանքի օրդեր տվել է Պուտինի նկատմամբ, դա նշանակում է, որ Միջազգային քրեական դատարանի ստատուտի վավերացումից հետո Պուտինն այլեւս չի կարող մտնել ՀՀ տարածք, քանի որ պարտավոր են նրան կալանավորել եւ հանձնել համապատասխան մարմիններին։ Այսինքն՝ հակառուսական ուղղվածությունն անզեն աչքով տեսանելի է»։

Կա՞ հնարավորություն ստատուտը վերապահումներով վավերացնելու կամ Միջազգային քրեական դատարանի որոշումները չկատարելու՝ հարցրինք սահմանադրագետին։ «Ոչ, նման հնարավորություն իրավաբանորեն գոյություն չունի։ Ընդհանրապես, միջազգային բազմակողմ պայմանագրերի հետ կապված՝ ընդունված պրակտիկա է, որ թույլատրվում է վերապահումների ինստիտուտը, եւ դա նախատեսված է նաեւ Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիայով, բայց Միջազգային քրեական դատարանի կանոնադրության հետ կապված՝ վերապահումներ ընդհանրապես թույլատրելի չեն, եւ դա ուղղակիորեն սահմանված է Հռոմի ստատուտի 120-րդ հոդվածով։ Դա ունի բացատրություն՝ կապված կոնվենցիայի բնույթի հետ, եւ ակնհայտ է, որ եթե ՀՀ-ն վավերացնում է, ապա իրավական նման հնարավորություն՝ ինչ-որ ձեւով խուսափելու նման վիճակից, ինչի մասին մենք խոսեցինք, ՀՀ-ն չի ունենալու։ Եթե հիշում եք, Պուտինը Հարավաֆրիկյան Հանրապետությունում հրավիրված էր ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Քանի որ ՀԱՀ-ը ե՛ւ ստորագրել, ե՛ւ վավերացրել էր Հռոմի ստատուտը, հնարավորություն կար, որ ՀԱՀ-ը կոնսուլտացիաներ անցկացներ Միջազգային քրեական դատարանի հետ՝ կապված այդ ձերբակալման օրդերի հետ, եւ այդ բանակցությունների արդյունքում կա ՀԱՀ գերագույն դատարանի մի որոշում… ըստ այդ որոշման՝ շատ հստակ է, որ Միջազգային քրեական դատարանը կոմունիկացիայի ժամանակ ՀԱՀ կառավարությանը հստակ ասել է, որ ՀԱՀ կառավարությունն ու ցանկացած այլ պետություն, որը վավերացրել է Հռոմի ստատուտը, պարտավոր է ձերբակալել Պուտինին, եթե Պուտինը գտնվում է իրենց երկրի տարածքում»,- պատասխանեց Պողոսյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    ուղիղ մեկ տարի առաջ Սոտքի դիրքերում գնդակահարվեցին 8 հայ զինվորներ, դրանից հետո վիդեո տեղադրվեց, բլինդաժից կենդանի զինվորներին հայհոյելով դուրս քաշելու կադրերով։ Բոլորի դիակները վերադարձրին գնդակահարությունից հետո։ Սրանք բոլորը պատերազմական հանցագործություններ են և կարող են քննվել Հռոմի ստատուտի վավերացումից հետո, հետադարձ ուժ ունի մինչև 3 տարի ստատուտի վավերացումից առաջ կատարված հանցագործությունների վրա տարածվում է; Այս ամենի մասին քաջատեղյակ է նաև հարգարժան սահմանադրագետը, բայց գնում է քաղաքական ու ռուսական ագենտուրայի թեզերը կրկնելու։ Պուտինի ձեռքը կրակն ենք ընկել ու ուրեմն մեր տղաների արյունը գնա կորի ինչ ա թե պուտինը Հայաստան չի կարողանա գալ․․․․ դուք հաստատ նաև ըմբռնումով եք մոտեցել նրան որ ռուսները պահանջել են թուրքական F-16 չխփել․․․ ամոթից բացի շատ զազրելի է

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930