Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վաշինգտոնը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի ղեկավարության դեմ». Դեյվիդ Ֆիլիփս

Սեպտեմբեր 08,2023 10:14

Ամերիկայի ձայն. ԱՄՆ Կոնգրեսում կայացան Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները։ Նախագահում էր հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը։ Բանախոսներն էին Լուիս Մորենո Օկամպոն և Դեյվիդ Ֆիլիփսը:

«Անհրաժեշտ են Ալիևին ուղղված ավելի կոշտ ու ուղիղ հայտարարություններ: Նրան մեղադրում են ցեղասպանության մեջ, ինչը չի կարող անհետևանք մնալ: Հետևանքների առումով վատագույն տարբերակը Ալիևի համար կլինի քրեական հետապնդումը: Չի՛ կարելի մարդկանց սովամահ անել: Նա օգտագործում է սնունդը և դեղորայքը որպես զենք»,- ընդգծել է կոնգրեսական Սմիթը՝ լսումներից հետո «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:

Նաև տեղեկացրեց՝ շուտով ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների ակտը, որը նպատակն է, որպեսզի ամերիկյան իշխանությունները «համարձակ և ճշգրիտ» բարձրաձայնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության մասին:

Լսումների բանախոսներն էին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ու խաղաղության ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը։

«Նախագահ Բայդենը կամ պետքարտուղար Բլինքենը կարող են պաշտոնապես դիմել պարոն Ալիևին, որպեսզի նա վաղը անմիջապես վերացնի Լաչինի միջանցքի արգելափակումը, այլապես իրեն կարող են պատասխանատու համարել ցեղասպանության համար»,- հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը:

Իր հերթին՝ վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիփսի ներկայացմամբ, Վաշինգտոնը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի ղեկավարության դեմ՝ Լաչինի միջանցքի արգելափակման համար:

«Ալիևների ընտանիքի կոռումպացվածության մակարդակը լավ փաստագրված է։ Ցեղասպանության համար պատասխանատու պաշտոնյաների և կոռումպացված ղեկավարության [բանկային] հաշիվների և ֆինանսական կարողությունների սառեցումն ավելի արդյունավետ կլինի»,- ասել է Ֆիլիփսը:

Նրա կարծիքով, ԱՄՆ-ն այս հարցում կարող է ապավինել ոչ թե միջազգային ատյանների, այլ սեփական օրենսդրությանը:

«Ունենք ազգային օրենսդրություն, որը մեզ տալիս է ցեղասպանության [մեջ մեղադրվող] հանցագործներին հետապնդելու գործիքակազմ։ Օրինակ է Մագնիտսկու ակտը կամ Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը: Ինչո՞ւ չենք տեսնում, որ մեր ղեկավարները բարձրաձայնեն ԱՄՆ օրենսդրության կիրառման մասին»,- նշել է Դեյվիդ Ֆիլիփսը:

Բանախոսները ընդծեցին՝ անհրաժեշտ է գործել հնարավորինս արագ: Լսումների ավարտին կոնգրեսական Սմիթը ամփոփելով լսումները՝ ևս կարևորեց արագ գործելու անհրաժեշտությունը: «Ուշացումը հավասարազոր է ժխտման»,- Օկամպոյի խոսքերը կրկնեց կոնգրեսականը՝ հավելելով, թե Լեռնային Ղարաբաղում սովամահություն տանող գործընթացը առաջ է գնում «սարսափելի արագությամբ», և ուշացումը կհանգեցնի նոր զոհերի:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930