Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան․ «Ինչ այսօր կատարվում է մեր սահմաններին, ավելի քան սպասելի էր, ինչի մասին մենք հատկապես վերջին երեք տարիներին գոռում էինք»

Սեպտեմբեր 08,2023 00:15

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստանի սահմաններին  ահագնացող  վտանգների մասին սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններին՝ ասաց. «Այն, ինչ այսօր կատարվում է մեր սահմաններին, ավելի քան սպասելի էր, ինչի մասին մենք հատկապես վերջին երեք տարիներին գոռում էինք: Իսկ վերջին օրերին հակառուսականության սանդղակի շեշտակի բարձրացումը, ըստ էության, կարելի է ասել, եզրափակիչ փուլն է: Դրանով է պայմանավորված նաեւ Աննա Հակոբյանի այցը Ուկրաինա, մի երկիր, որը գործուն մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմում մեր զավակների սպանդին:

Չմոռանանք հենց այն ֆոսֆորային ռումբերը, որ պայթում էին մեր երեխաների գլխին, մատակարարվել էին նույն ուկրաինական կողմի միջոցներով: Չմոռանանք նաեւ, որ նույն Ուկրաինան էր Ադրբեջանին շնորհավորում 44-օրյա պատերազմում գրանցած հաղթանակի համար: Եվ ես այն տպավորությունն ունեմ, որ Ուկրաինայում հավաքվել ու միասին որոշում են, թե ինչպես արագացնեն թե Ուկրաինայի, թե Հայաստանի պետականության վերջը: Եվ այն ամենը, ինչ հիմա կատարվում է մեր սահմաններին, սրա տրամաբանական ավարտն է լինելու»,-ասաց տիկին Մելիքյանը եւ կոչ արեց, բոլոր տղամարդկանց, կանանց, մայրերին, որ նոր պատերազմ, ինչը նրա կարծիքով անխուսափելի է, չգնալ կապիտուլյացիա ստորագրած գերագույն հրամանատարով:

«Ես զգոնության կոչ եմ անում: Կենտրոնացեք ազգային ուժերի վրա: Ինչքան էլ ծանր է վիճակը, սեպտեմբերի 17-ին գնացեք ու քվեարկեք ազգային, ազգակենտրոն մարդկանց եւ ուժերի օգտին: Իրականությունը, կյանքն է ստիպում մոռանալ նախկին բոլոր վատ բաները եւ կենտրոնանալ այսօրվա  թիվ մեկ մարտահրավերի ուղղությամբ, մի կողմ դնել պառակտվածությունը: Ասել ու կրկնում եմ. Աստված չանի, որ մի օր Երեւանի վրա ռումբեր պայթեն: Բայց անգամ այդ ժամանակ պետք է շարունակենք պայքարել այս խմբի դեմ, քանի որ մինչեւ չհեռացնենք, չենք կարողանալու միավորել ուժերը եւ հակահարված տալ թշնամուն»,-ասաց զոհվածի մայրը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930