«Իշխանափոխությանը մենք նայում ենք որպես միջոց ոչ թե նպատակ:Ցավոք շատ ուժեր դրան նայում են որպես նպատակ: Իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոց է: Իսկ այն խորքային փոփոխությունները, որոնք առանց իշխանափոխության տեղի ունենալ չեն կարող, դրանց գումարած նաեւ շատ տարբեր այլ գործոններ են պահանջվում, որպեսզի ունենանք այն արդյունքը, որի մասին խոսում ենք»,-Նոր Նորք համայնքում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը:
«Արձագանքները բավականին լավն են այն օրակարգի վերաբերյալ, որը գեներացվում է…Մեր խնդիրն ամեն գնով աջակցություն ստանալը կամ հաճոյանալը չէ… Կարեւորը մեր օրակարգը հնարավորինս տարածելն է, եւ այն, որ մարդիկ այս օրակարգի կրողը դառնան»,-հավելեց նա:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդը փաստեց, որ , այն մարդիկ, որոնք իրենց չեն ճանաչում, կարծում են, թե իրենք ներկաներից ածանցյալ նոր ուժեր են, մինչդեռ իրենք, ներկաների հետ կապ չունեն: «Ներկաների հետ կապելը նույնացնել է ամենաբացասականի հետ, ինչը մեզ համար բավականին կարեւոր ցուցիչ է: Մարդկանց ընկալմամբ՝ ներկաների հետ կապ ունենալը ծայրահեղ վատ երեւույթ է: Փաստորեն, պարարտ հողն արդեն կա, մնում է այս ամենին տալ ձեւ եւ ուղղություն…Մենք մարդկանց չենք ասում՝ եկեք մեզ ընտրեք, ասում ենք ուղղակի ծանոթացեք, ճանաչեք, որովհետեւ մեր հիմնական խնդիրը եկել է նրանից, որ մարդիկ նախկինում աջակցել են ինչ-որ ուժի՝ առանց իմանալու»,-ասաց Սուրեն Պետրոսյանը:
Ինչ վերաբերվում է իրենց օրակարգին, նորից հիշեցրեց ինքնության հեղափոխության մասին, երբ հասարակությունը սկսում է գիտակցել, որ սեփական ճակատագրի միակ դերակատարն ինքն է, եւ սրան զուգահեռ ձեւավորվում է պայքարի ցանկություն:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ