Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հոյակապ եմ, չեմ մահանա, թող ոչ մեկը հույս չունենա». Մանե Թանդիլյանը՝ իր առողջությամբ հետաքրքրվողներին

Սեպտեմբեր 07,2023 22:44

Այսօր Արաբկիր վարչական շրջանում բնակիչներից մեկը, տեսնելով «Ապրելու երկիր» կուսակցության անդամներին, հիշեց, որ կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը եղել է պատգամավոր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար. «Ժամանակին դեպուտատ էր, դուրս եկավ, ասեց՝ առողջական խնդիրներ ունեմ: Հետո իմացանք՝ գնացել է Ղարաբաղ, նախարար էր աշխատում»:

Նրան մոտեցավ Մանե Թանդիլյանը, սեղմեց ձեռքն ու բնակչից լսեց՝ հիմա ո՞նց է ձեր առողջությունը, լա՞վ եք: Թեկնածուն պատասխանեց. «Հոյակապ, չեմ մահանա, թող ոչ մեկը հույս չունենա: Հիվանդները բուժվում են, չէ՞»: Բնակիչը բացատրեց, թե ինչ նկատի ուներ. «Սկզբում մտածեցինք հիվանդ եք, դուք ինքներդ ասեցիք, հետո տեսանք՝ Ղարաբաղում եք»:

Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Լավ չի՞, հուսով եմ, որ աջակցել եք Ղարաբաղ գնալուն»: Մի բնակիչ էլ ասաց, որ կուսակցության ծրագիրն ընթերցել է ու եթե այդ խոստումների ¼-ն էլ կատարվի՝ կունենանք լավագույն քաղաքը:

Արաբկիրցիները ընտրությունների մասնակիցների ծրագրերը կարդացել են ու խճճվել, առաջարկները խառնել իրար՝ ով ինչ է առաջարկում եւ ինչու: Նրանցից մեկը ճշտեց. «Դուք չէի՞ք գրել, որ համատիրությունների սպասարկումը հանել»: Թանդիլյանը պատասխանեց. «Չէ, էդ մենք չենք գրել, ասել ենք՝ դուք չեք վճարելու, բայց սպասարկում լինելու է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930