Ըստ ռուսական տելեգրամյան ալիքների՝ «Գորիս» հյուրանոցում, բլոգեր Միկա Բադալյանին ձերբակալել են Գորիսի հոգեւոր հովիվի աչքի առաջ։ Հիշեցնենք, սեպտեմբերի 6-ին Գորիսում ձերբակալվել են Միկա Բադալյանին եւ Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գեւորգյանը։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, նրանք ու եւս 5 հոգի ձերբակալվել են հրազենի ապօրինի շրջանառության կասկածանքով։
Aravot.am-ը փորձել Գորիսի հոգեւոր հովիվներից ճշտել արդյոք ականատես են եղել բլոգերի ձերբակալությանը։ Պարզվեց, ոչ մեկը դեպքի վայրում չի եղել։ Հոգեւոր հովիվները կարծում են, որ հավանաբար, լուրը հրապարակել են՝ դիտողականություն ապահովվելու համար։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարել է, որ մտահոգ է բլոգեր Միկա Բադալյանի եւ Աշոտ Գեւորգյանի ձերբակալությամբ եւ քայլեր կձեռնարկեն՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար։
«Դեսպանատունը տեղյակ է ռուսամետ բլոգեր եւ ակտիվիստ Մ.Բադալյանի, Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գեւորգյանի ձերբակալության մասին։ Տվյալ լրատվական գործակալության հետ գտնվում է կապի մեջ։ Ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը։ Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով, կձեռնարկենք քայլեր՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ