«Լեգենդար Լյուքսեմբուրգի ճեմուղին 6-րդ զանգվածում…Գնացեք մի օր ման եկեք ձեր երեխաների հետ, իրապես հաճույք եք ստանալու…Չեմ խոսում դպրոցների մասին, դրանք նույնպես հիմնանորոգում ենք: Այս տարի 24 մանկապարտեզ ենք հիմնանորոգում, դպրոցներ, պոլիկլինիկաներ, ահռելի ծավալի սպորտդպրոցներ ենք կառուցում…» ,-Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:
«Ես ծնվել մեծացել եմ Ագանթանգեղոսի 7-ի են մեծ, երկար շենքում, մեր բակում կար ֆուտբոլի դաշտ ասֆալտից, ու որ ընկնում էինք, բոլորիս ոտքերը ճղճղվում էին…Էդ ժամանակվանից հասկացել եմ, որ դա նորմալ չի, ասֆալտի վրա ֆուտբոլ չպիտի խաղալ…Մեր բոլորի երեխաները պիտի խաղան լավագույն ֆուտբոլի դաշտերում….Մենք դա ապահովում ենք ու ապահովելու ենք..2-3 տարում Երեւանի բոլոր ֆուտբոլի դաշտերը պետք է լինեն էն տեսքի, որոնց մեր երեխաներն արժանի են»,-խոստացավ Տիգրան Ավինյանը:
«Ժողովուրդ ջան, մեր կարգախոսն արհեստական չի, ինչ ասել եք, մենք արել ենք, երբ որ դուք ասում եք, մենք անում ենք…Եվ երբ սեպտեմբերի 17-ին դուք գնաք ընտրատեղամասեր, վերցնեք 2-րդ քվեաթերթիկը, իմացեք՝ եթե մեզ ասեք, կանենք…»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ