Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆադեյ Սարգսյանն անձամբ էր մարդասիրական բեռն առաջնորդում շրջափակված Արցախ, իսկ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս. Կիմ Բալայան

Սեպտեմբեր 07,2023 19:47

«Դահլիճում կան կան տեղահանվածներ, որոնք 44-օրյա պատերազմի հետեւանքով հայտնվել են այդ կարգավիճակում: Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը բերեց պատերազմի 2020-ին, ունեցանք ծանր կորուստներ, անվտանգության լրջագույն սպառնալիքներ:  Հիմա մենք տեսնում ենք նույնը. Հայաստանի ու Արցախի գլխին նոր պատերազմ է բերում Նիկոլ Փաշինյանը, մեզ զրկում է մեր բնական ու ռազմավարական դաշնակից, բարեկամ երկրների հետ հարաբերություններից: Դրանք հիմա դիվանագիտական մակարդակում թշնամանքի են վերածվում, որն անընդունելի է»,- այսօր նման կարծիք հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքն այսօր համագործակցության հուշագիր ստորագրեց «Արցախ. հայրենասիրական կանչ» ՀԿ–ի հետ:

Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն, ով Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկում է, իբրեւ Հայաստանում ամբողջական իշխանափոխության հնարավորություն, հայտարարեց, որ ամսի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում կարեւորում է հուժկու հարված հասցնելը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այն վստահությունը, որ հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ հայտնում են «Մայր Հայաստանին», արդարացնենք եւ միասնական ջանքերով հասնենք փոփոխությունների»:

Թեկնածուն համոզված է՝ գործող իշխանությունները որեւէ շանս չունի առանց կեղծիքների վերարտադրվելու առաջիկա ընտրություններում, իսկ ընտրակեղծիքների դեմն առնելու համար նա կարեւոր է համարում մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ընտրություններին. «Ես կասկած չունեմ, որ ակտիվ պայքարի դեպքում մենք իշխանափոխության հասնելու ենք: Վստահ եմ մեր հաջողության վրա»:

Արցախից տեղահանվածներից շատերը դժգոհեցին, որ իրենք Հայաստանում խնդիրների առջեւ են կանգնում, տարբեր գործարքներ կատարել չեն կարողանում. «Ղարաբաղցին, ներկա պահին, անտեսված է Հայաստանում: Գրանցումդ Ղարաբաղի է՝ վերջ, ոչ մի բան չես կարողանում անել»:

Արցախից տեղահանվածները դժգոհում էին, որ քաղաքական ուժերը դանդաղում են Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցում եւ պահանջում էին առավել ռադիկալ քայլերով առաջ գնալ:

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանն իր խոսքում հետաքրքիր զուգահեռներ անցկացրեց արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արցախի շրջափակման եւ մեր օրերի հետ. նա հիշեցրեց այն դեպքը, երբ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանն անձամբ՝ իր մեքենայով, առաջնորդեց մարդասիրական բեռը դեպի Արցախ, որը Ադրբեջանը չէր թողնում տեղափոխել, մինչդեռ ՀՀ գործող վարչապետը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Հայաստանի մաս: Այդ մասին Աշոտ Սարգսյանի պարզաբանումը կարդացեք այստեղ

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սուրեն Պետրոսյան says:

    Առավոտի սույն թվականի հուլիս 31-ին տպագրված հոդվածում պարզություն էր մտցված Ֆադեյ Սարգսյանի “հերոսական” արարքի մասին, և այսքանից հետո նույն թյուրիմացությունը ծանոթագրության կարգով կարելի էր ուղղել հեղինակի կամ Առավոտի կողմից թեկուզ հենց մեր՝ ընթերցողներիս համար:
    https://www.aravot.am/2023/07/31/1358787/

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930