Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Կա՛ ընդդիմության միասնական թեկնածու՝ Անդրանիկ Թեւանյանն է»․ Սրապիոնյանը՝ արաբկիրցիների հետ հանդիպմանը

Սեպտեմբեր 07,2023 20:25

«Մայր Հայաստան» դաշինքի անդամներն՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, այսօր առավոտյան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մոտից շրջայց կատարեցին տարբեր բուհերով և հանդիպումներ ունեցան ուսանողների հետ։

Այնուհետև հանդիպում կայացավ Արցախի օկուպացված տարածքներից բռնագաղթածների հետ և համագործակցության հուշագիր ստորագրվեց «Արցախ» հայրենասիրական կանչ» ՀԿ հետ։

Երեկոյան էլ Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանին հարակից այգուց երթ է մեկնարկել։

***

Կա՛ ընդդիմության միասնական թեկնածու՝ Անդրանիկ Թեւանյանն է․ Սրապիոնյանը՝ արաբկիրցիների հետ հանդիպմանը

Արտաքին վտանգից զատ՝ ներքին վտանգը, որ լափում է երկիրը, թմրանյութերի խայտառակ շրջանառությունն է՝ Արաբկիր վարչական շրջանում կազմակերպված հավաքի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակի երրորդ համարով ներկայացված թեկնածու Մանուկ Սուքիասյանը։ Նա մտահոգություն հայտնեց, որ Երեւանի տնտեսագիտական համալսարանից մինչեւ երթով հասել են պետհամալսարան՝ անցումներում եթե նախկինում գրված էր «կուրսային», «ռեֆերատ», ապա այժմ տելեգրամ ալիքների հասցեներ են, որտեղից ուսանողությանը առաջարկում են օգտվել այդ թմրամիջոցներից։

«Արաբկիրում նույնպես տարածված է թմրամիջոցների շրջանառությունը, բայց Արաբկիրը տարբերվում է նրանով, որ այստեղ այդ գործում ներգրավված են Արաբկիրի քննչականի քննիչները։ Սա խայտառակության վերջն է, սա պետության վերջն է»,-հայտարարեց Մանուկ Սուքիասյանը։

Դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկած՝ «Պահեստազորի սպաների շարժման» համահիմնադիր Թաթուլ Պետրոսյանը նկատեց, որ պատերազմ հրահրում է, ոչ թե ընդդիմությունը, այլ գործող իշխանությունը՝ զուտ այն սկզբունքով, որ թշնամություն են ստեղծում մեր ռազմավարական դաշնակիցների հետ։

«Ուկրաինա է մեկնում այս ստահակի կինը այն դեպքում, որ ուկրաինական զենքով մեր զինվորներին էին սպանում։ Թշնամություն է ստեղծում Ռուսաստանի հետ։ Իրանի արտգործնախարարն է հայտարարում, որ թույլ չի տա Հայաստանի սահմանների փոփոխություն։ Իսկ սրանք ընդամենը կռիվ են տալիս Ռուսաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակի հետ»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը։

«Մայր Հայաստան» դաշինքը, մասնակցելով ընտրություններին, միասնական գաղափար ունի, ասաց նա, հասնել նրան, որ կարողանանք միասնաբար վռնդել թուրք-ադրբեջանական գործակալներին, ազատել Երեւանը․ «Ազատելով Երեւանը, մենք կազատենք Արցախն ու Հայաստանը»։

Նա մտահոգություն հայտնեց, որ իշխանություններն ավելի հեռուն են գնացել․ «Տեսնելով, որ իրենց կամակատարները լուրջ նվազել են, ուրիշ երկրների քաղաքացիներին կարգավիճակ են տալիս։ Մարդիկ՝ ռուսներ, պակիստանցիներ, հնդիկներ եւ այլ երկրների քաղաքացիներ, որոնք իրենց երկրներում ընտրելու իրավունք չունեն, գալիս են՝ մեր փոխարեն Երեւանի ավագանի ընտրեն։ «Մայր Հայաստան» դաշինքն իր ամբողջ գործունեությունն ուղղելու է այս ստահակներին վռնդելու ուղղությամբ»։

Դաշինքին աջակցություն հայտնած՝ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության համահիմնադիր Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ «Մայր Հայաստանի» ցուցակում չկա մի մարդ, որը նախկին կամ ներկա իշխանությունների հետ գործակցած լինի։

«Շատերը պնդում են՝ բերեք մեզ համար ընդդիմության միասնական թեկնածու եւ մենք կմիավորվենք եւ կքվեարկենք այդ թեկնածուի օգտին։ Բերե՛լ ենք։ Անդրանիկ Թեւանյան։ Այստեղ է»,-հայտարարեց Սերժ Սրապիոնյանը։

Իբրեւ միասնականության ապացույց նա փաստեց, որ 10-ից ավելի ՀԿ-ներ, շարժումներ, նախաձեռնություններ հուշագիր ստորագրելով կամ հայտարարություններով սատարել են Անդրանիկ Թեւանյանի նախաձեռնած՝ «Մայր Հայաստան» դաշինքին․ «Հիմա սա ընդդիմության միասնական թեկնածո՞ւ է, թե՞ ոչ։ Ուրիշ ի՞նչ ձեւով կարելի է «ստեղծել» այդ միասնական թեկնածուին։ Կա՛ այդ միասնական թեկնածուն։ Նա մինչեւ վերջ գնալու է պայքարի եւ մենք սատարելու ենք նրան»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930