Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Կորցնելով Արցախի հայկականությունը, մենք անմիջականորեն վտանգում ենք ՀՀ անվտանգությունը

Սեպտեմբեր 07,2023 18:08

Արցախյան հարցը միայն արցախահայության խնդիր չէ, այլ աշխարհով մեկ սփռված 10 մլն հայի խնդիրն է. «Արցախ. ո՞ւր է տանում ընթացքը» խորագրով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը։

«Աշխարհի ցանկացած կետում ապրող յուրաքանչյուր հայ դրա մասին պետք է խոսի, ինքներս մեզ մանտրայի նման օրվա ընթացքում պետք է կրկնենք այդ մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ ցանկությանը զուգահեռ՝ մենք պետք է նաեւ ձեւավորենք այնպիսի կարողություններ, որ թշնամին ինչքան էլ ցանկություն ունենա, Արցախի հարցում զրո նպատակի հասնի. «Այդ ժամանակ կարող ենք ասել, թե ուր ենք տանում ընթացքը: Հակառակ դեպքում, այդ հարցը կլուծվի ի օգուտ թշնամու, էլի կպարտվենք ու կկանգնենք կոտրած տաշտակի առաջ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գեւորգյանի համոզմամբ էլ՝ Արցախը եւ Հայաստանը մեկ ընդհանուր անվտանգային համակարգ են ու եթե նրանցից որեւէ մեկը խարխլվում է, ապա մյուսն էլ է խարխլվում: Իր վերլուծություններում նախկին պատգամավորը հանգեց նրան, որ Ադրբեջանի համար Արցախի կարեւորությունը դիտարկվում է Սյունիք դուրս գալու, այդ կերպ ճանապարհ ապահովելու գործոնով:

«Աշխարհում պարտված երկրներ կան, որոնք իրենց նախաձեռնած արտաքին քաղաքական գործունեությամբ հենք են դրել վերականգնման եւ ուժեղ պետություն դառնալուն, կան պետություններ, որոնք այդ կարգավիճակից դուրս գալու փոխարեն շարունակել են առաջնորդվել այնպիսի պատրանքային օրակարգով, որն էլ ավելի է բարդացրել ու խորացրել իրավիճակը»,-ասաց Գոռ Գեւորգյանը՝ հավելելով, որ խաղաղության օրակարգն այսօր Հայաստանին սպառնում է ամենօրյա պատերազմներով. «Արտաքին քաղաքականությունը չի ենթադրում սիրախաղ, ճակատագրապաշտության հավատք դեպի այս կամ այն ուժային բեւեռը, որը կարող է ձեզ մեկնել անհրաժեշտ օգնությունը. մենք պետք է հասկանանք, որ կորցնելով Արցախի հայկականությունը, մենք անմիջականորեն վտանգում ենք ՀՀ անվտանգությունը»:

Ըստ նրա, ՀՀ անվտանգությունն ապահովելու եւ Արցախը պահելու ճանապարհին եթե անհրաժեշտ է, ապա պետք է փոխել եւ բանակցողին, եւ փորձել բոլոր մնացյալ միջոցները:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930