ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսիին
Բաց նամակ
Կարդացեք նաև
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի կատարված իրողությունը համատեղ զորավարժություններով կանխելու մասին
Մեծարգո Պարոնայք,
Անցած օրերին ականատեսը եղանք Հայաստանի և Արցախի սահմաններին Թուրք-Ադրբեջանական ռազմական միջոցների և զորքերի կուտակումներին և կենտրոնացմանը։ Բոլորիս հայտնի է, որ Թուրքիայի և ստվերում գործող նրա դաշնակից պետությունների կողմից 2018 թվականից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հաշվին, իրականացվում է թուրք-ադրբեջանական՝ Թուրանական առանցքի ստեղծման՝ «զանգեզուրյան միջանցք» ծրագիրը։
Հայաստանի տարածքների հաշվին, թուրանական առանցքի ձևավորումը դարերի ընթացքում ձախողված ծրագիր էր, սակայն առաջիկա օրերին, այն կարող է դառնալ կատարված իրողություն։
Մենք քաջ գիտակցում ենք, որ հայ-ռուսական դարավոր դաշինքի թուլացումը իրականացվում է արհեստական միֆի տարածման և պառակտման միջոցով, և դա արվում է ռուսական և հայկական արկածախնդիր շրջանակների միջոցով։
Մեծարգո պարոնայք, մեր ժողովուրդների նկատմամբ պատրաստվում է պատմական անիրավություն, սա աշխարհաքաղաքական աղետ է, որի կասեցման միակ միջոցն է՝ առաջիկա ժամերին Վայոց Ձորում և Սյունիքում անցկացնել հայ-ռուս-իրանական համատեղ զորավարժություններ։
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնություն