Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակեղծիքները կանխելու համար պետք է ակտիվ մասնակցենք ընտրություններին. Թևանյան

Սեպտեմբեր 07,2023 16:27

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վստահ է, որ փաշինյանական իշխանությունը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ի ընտրություններում վերարտադրության որևէ շանս չունի, բացի ընտրակեղծիքներից:

«Ընտրակեղծիքների դեպքում էլ բոլորս միասնական ուժերով պետք է դուրս գանք փողոց: Բոլո՛րս: Այդ դեպքում արդեն որևէ շանս սրանք չեն ունենա»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը, ում գլխավորությամբ դաշինքի անդամներն այսօր շրջեցին բուհերով և հանդիպեցին ուսանողներին:

Անդրանիկ Թևանյանը մասնավորապես նշեց.

«Համոզված ենք, որ ընտրողների ակտիվ մասնակցության դեպքում իշխանությունը շանս չունի վերարտադրվելու: Իրենց միակ շանսը մնացել է ընտրակեղծիքը: Այդ ընտրակեղծիքները կանխելու համար պետք է ակտիվ մասնակցենք ընտրություններին, և բոլորին հենց դա էլ կոչ ենք անում: Որևէ շանս այս իշխանությունը չունի, ժողովո՛ւրդ»,-ընդգծեց Անդրանիկ Թևանյանը:

«Մայր Հայաստանի» առաջնորդն ընտրվողներին, ժողովրդին հորդորեց չհավատալ, որ գործող իշխանությունը վերարտադրվելու արդյունքի է հասնելու իր այսպես ասած՝ «տասովշիկներով», փողաբաժանումներով ու ցուցակագրումներով, այդ նախկին մեթոդներով, որ տեսել ենք և որոնք հիմա սրանք ուզում են վերակենդանացնել:

«Միակ կեղծ թեզը, որ իրենք մնացել են իշխանության, դա իբր թե ժողովրդավարությունն է, իբր արդար ընտրություններն են: Բայց այս ընտրություններով հօդս կցնդի դա, եթե հանկարծ իրենք այդ մեթոդին դիմեն: Իսկ դատելով ամենից, հենց դա էլ ուզում են անել»,-նկատեց Անդրանիկ Թևանյանը՝ վերստին շեշտելով, որ ընտրություններին բոլորիս ակտիվ մասնակցության դեպքում հաջողությունն անխուսափելի է լինելու:

Անդրանիկ Թևանյանն անդրադարձավ նաև իշխանության քաղաքապետի թեկնածուին. «Իշխանության քաղաքապետի թեկնածուն բավականին երիտասարդ է: Հասկանալի է, որ երևի ուզում է պաշտոն ունենալ և շարունակել այն, ինչն իրեն դարձրեց այսպես ասած՝ նյութական մեծ հնարավորությունների տեր: Բայց ինքը շանս ունի չդառնալու գործիք՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքում և չգնալու ընտրակեղծիքներով ընտրվելու ճանապարհով: Եվ շանս ունի փրկվելու: Իսկ եթե չդիմացավ գայթակղությանը և ընտրակեղծիքներով վերարտադրվեց, ապա Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ շատ ծանր ճակատագրի կարող է արժանանալ: Այնպես որ ես կհորդորեի նաև երիտասարդ տարիքում կարիերային հաջողություն արձանագրած այդ թեկնածուին՝ չտրվել գայթակղությանը և չդառնալ գործիք»:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը բոլոր քաղաքական ուժերին, որոնք իրոք ուզում են փոփոխություններ, կոչ արեց միասնաբար գործել:

Միաժամանակ, նա «Մայր Հայաստան» դաշինքի կողմնակիցներին էլ կոչ արեց, ունենալ մեկ թիրախ՝ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը նոր պատերազմ, նոր կորուստներ է բերել մեր երկրի գլխին ու շարունակում է այդ կորստաբեր ընթացքը:

«Ես կոչ եմ անում չտրվել սադրանքների, չտրվել էմոցիաներին, նախկինում ունեցած ինչ-ինչ հարցերը թողնել մի կողմ և միասնաբար պայքարել այս ռեժիմի դեմ»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:

«Մայր Հայաստան» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930