«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է Նոր Նորք վարչական շրջանում։
Ջրվեժ թաղամասում բնակիչներից մեկը դիմեց Ավինյանին․ «Ես ձեզ ասեմ մի հատ գաղտնիք, որ թաղապետի աշխատակիցն այստեղ անօրեն բան ունի։ Լուրջ եմ ասում, էն ծայրի գարաժն իրենն է»։ «Ուրեմն առաջինն իրենը կքանդենք։ Բայց կասկածում եմ, դա իրենը չի»,- արձագանքեց Ավինյանը։
Այնուհետեւ Տիգրան Ավինյանը դիմեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանին․ «Պարոն Մհերյան, դու գարաժ ունե՞ս էստեղ, պարոն Մհերյան, արդեն ֆիքսված է։ Հեսա կտեսնենք՝ որ գարաժն է, կգնանք՝ կքանդենք»։ «Ե՞ս, ես Ջրվեժում բացարձակապես ոչ մի բան չունեմ։ Մեծ հաճույքով քանդեք՝ ինչ գտնեք ինձ պատկանող»,- ասաց Մհերյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ