Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրդողան. Բարբարոսություն է. Եվրոպայում խոսքի ազատության քողի տակ իրենց թույլ են տալիս հարձակվել Ղուրանի՝ սուրբ գրքի վրա

Սեպտեմբեր 07,2023 15:41

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Ղուրանի (մահմեդականների սուրբ գիրք) վրա հարձակումները ատելության և բարբարոսության արարք են:

Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Ամերիկայի մահմեդական կազմակերպությունների խորհրդի (USCMO) անդամներին։

Հանդիպմանն Էրդողանն ասել է. «Մենք համաձայն չենք, որ Եվրոպայում խոսքի ազատության քողի տակ իրենց թույլ են տալիս հարձակվել Ղուրանի՝ սուրբ գրքի վրա։ Սա ատելության և բարբարոսության բացահայտ ակտ է»։

Էրդողանն ընդգծել է, որ Շվեդիայում, Հոլանդիայում և Դանիայում կրկնվող հարձակումները ցույց են տալիս, որ «ժողովրդավարությունը և մարդու իրավունքները տարածաշրջանում չեն արմատավորվել»:

Շարունակելով իր խոսքը՝ նա նաև ասել է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Մարդու իրավունքների խորհրդում որոշումների ընդունումը, որոնք սուրբ գրքերի նկատմամբ ցանկացած բռնություն ճանաչում են որպես միջազգային իրավունքի խախտում, կարևոր իրադարձություն է։ Թուրքիան շարունակում է կոչ անել շահագրգիռ երկրներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ատելության այդ ակտերը կատարողների դեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930