Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել նոր մասով, ինչի արդյունքում ՀՀ վարչապետի որոշմամբ կսահմանվի Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնական պատվիրակությունների եւ պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների օգտվելու կարգը:
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի՝ հաշվի առնելով, որ օրենքում առկա իրավակարգավորումները վերաբերում են միայն որոշ պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների՝ օդանավակայանների առանձնացված հատուկ սրահից օգտվելուն, անհրաժեշտություն է առաջացել օրենքում նախատեսել դրույթներ նաեւ օդանավակայանների մյուս՝ պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելու կարգի վերաբերյալ՝ սահմանելով լիազորող նորմ, որի հիման վրա վարչապետի որոշմամբ սահմանված կարգով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների եւ պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը, նշելով, որ իրավակարգավորումները փաստացի նոր չեն, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:
Կարդացեք նաև
««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ի հերթական նիստում:
ՀՀ ԱԺ