Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հաշվի առնելով, որ քարոզարշավ է, կարող են լինել նաեւ որոշակի վիճաբանություններ»․ Ավինյանը՝ «Ականատես»-ի դիտորդի վրա հարձակման մասին

Սեպտեմբեր 07,2023 14:33

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է Նոր Նորք վարչական շրջանում։

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Ավինյանն անդրադարձավ ահազանգին, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են իր մասնագիտական պարտականությունները կատարող «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդի վրա։ Ընդ որում, ըստ դիտորդի, ամենաակտիվ հարձակվողը ՔՊ-ի համակիր-ակտիվիստ թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։

«Ես որեւէ ծեծի մասին տեղեկություն չունեմ եւ վստահ եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Մեկնաբանման կարիք չկա, որովհետեւ սա ավելի շատ մեծ դաշտում փոքրիկ փշուրներ փնտրելու մասին է։ Իրականության մեջ ոչ լարվածություն կա, ոչ թեժ ընտրապայքար կա, ոչ էլ այդ լարվածությունը կարող է բերել նման միջադեպերի։ Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ մանկապարտեզի ժ/պ-ի մասին է խոսքը, ինչ է տեղի ունեցել։ Միակ բանը, որ իմ ականջին շատ թեթեւ հասել է, այն է եղել, որ եղել է որոշակի վիճաբանություն, եւ այդքանը։ Բայց հաշվի առնելով, որ քարոզարշավ է, այո, կարող են լինել նաեւ որոշակի վիճաբանություններ, բայց ես չեմ կարծում, որ դա մեծ ծավալի է, այն թեժության է եւ այն լարվածության մակարդակն է, որի մասին պետք է խոսել»,- ասաց Ավինյանը։

Անդրադառնալով իր թիմակիցների հայտարարություններին, թե ՔՊ-ի դեմ հակաքարոզ է իրականացվում, Տիգրան Ավինյանն ասաց․ «Իմ փոխքաղաքապետ նշանակվելու օրվանից շատ լրատվականներ սկսել են հակաքարոզ իրականացնել իմ դեմ եւ մեր քաղաքական ուժի դեմ՝ ներկայացնելով խեղաթյուրված, մանիպուլյացիոն փաստեր։ Կան լրատվականներ, որոնք մինչ օրս սպասարկում են շատ կոնկրետ թեկնածուների եւ շարունակում են իրականացնել հակաքարոզ։ Բայց այդ նույն դիտորդները արդեն մեկ տարի է՝ շատ միակողմանի ներկայացնում են ինչ-որ տեսակետներ, որոնց մենք ուղղակի ուշադրություն չենք դարձրել։ Բաց նույնիսկ այդ հակաքարոզի մեջ փաստը մնում է փաստ, գործը մնում է գործ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930