Հայ-ամերիկյան ռազմական վարժանքների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այս իրավիճակում, անկասկած, նման վարժանքների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը, և ամեն դեպքում չի նպաստում [դրան], նաև [չի նպաստում] տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ