Մոսկվան ելնում է նրանից, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները պետք է շարունակեն զորավարժությունները սեփական դաշնակիցների հետ անցկացնելու փորձը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 11-ին մեկնարկող հայ-ամերիկյան համատեղ վարժանքների մասին տեղեկությունը:
«Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է, և մենք ելնում ենք նրանից, որ դաշնակցության ոգով պետք է շարունակել զորավարժությունները նրանց հետ, ովքեր մտնում են դաշինքի մեջ»,- ասել է Ռյաբկովը: – Իհարկե, մենք ուշադրություն ենք դարձրել դրա վրա: Նաև մեր հայ դաշնակիցների, Հայաստանի դաշնակիցների ամենալուրջ ուշադրությանն ենք հասցրել այն, որ դա մենք ընկալում ենք մտահոգության տարրերով»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ