ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի սրտում՝ Սենթ Ջեյմս զբոսայգու եւ Փալլ մալլ պողոտայի միջակայքում ձեռք բերեց նոր եւ պատշաճ դեսպանության շենք:
Գույքը գտնվում է ՄԹ արտաքին գործերի նախարարության, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ խորհրդարանի, ՄԹ վարչապետի, պաշտպանության նախարարության, անվտանգության խորհրդի եւ մի շարք դեսպանությունների հարեւանությամբ:
Շենքը ձեռք է բերվել 17,380,800 ֆունտ ստերլինգով:
Կարդացեք նաև