Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի հետ ենք զրուցել.
– Ի՞նչ կարծիքներ կան Ադրբեջանի առաջարկած՝ Աղդամով հումանիտար բեռ Արցախ բերելու վերաբերյալ, ի՞նչ եք կարծում՝ իշխանությունները տեղի կտա՞ն այդ առաջարկին՝ հաշվի առնելով ստեղծված աղետալի վիճակը։
– Ես չեմ ուզում շատ չակերտներ բացել, ամեն ինչ կապ ունի արտաքին գործընթացների հետ։ Ցավում եմ, որ ներքաղաքական խաղացողներն այնքան տհաս են, որ փորձել են Արայիկ Հարությունյանին ճնշել՝ Աղդամով բեռ ստանալու հարցի շուրջ։ Հիմա նրանք թակարդում են հայտնվել, որովհետեւ ով էլ գա իշխանության, Ալիեւն այդ պայմանը դնելու է դեմը։ Սրանք ներքաղաքական խաղերի պատճառով հասել են նրան, որ Ադրբեջանը սահմանին զորք է կուտակել ու պատրաստվում է հարձակման։
– Ինչո՞վ եք պայմանավորում այդ կուտակումները հենց նախագահի ընտրության օրերին, դա ճնշո՞ւմ է։
Կարդացեք նաև
– Շատ շուտով Ալիեւը վերջնագրով է խոսելու իշխանությունների հետ, եթե չկատարեն՝ պատերազմ է սկսվելու, որովհետեւ ներքաղաքական խաղերի պատճառով մենք բաց ենք թողել Լաչինի միջանցքը բացելու մեր բոլոր շանսերը։ Ժողովրդին ահաբեկում են, թե թուրքը մտնելու է, եթե քաղաքացիական անհնազանդություններ չսկսվեն։ 25 տարի խաբել են, ով մի բան խոսել է, ասել են՝ թուրքի ջրաղացին ջուր ես լցնում։ Հիմա էլ են անում, որ ժողովուրդը չփորձի դեմ դուրս գալ իշխանությունների նախագահի թեկնածուին։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: