Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության երրորդ օրը անհաջող եղավ Հայաստանի ներկայացուցիչների համար։ Մեր մարզիկներից առաջինը մրցահարթակ մտան կանանց ազգային հավաքականի անդամներ, 55 կգ քաշայիններ Իզաբելլա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը։
Դատելով ներկայացված նախնական պատվերից՝ Իզաբելլա Յայլյանը կարող էր պայքարել մեդալի համար, սակայն նա պոկում վարժությունում 85 կգ ծանրության առաջին մոտեցման ժամանակ վնասվածք ստացավ ու չկարողացավ շարունակել պայքարը։
Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում եւ հրում վարժություններում կատարեց մեկական հաջող մոտեցում՝ բարձրացնելով, համապատասխանաբար, 83 եւ 107 կգ ծանրաձողերը եւ երկամարտի 190 կիլոգրամով պայքարն ավարտեց 6-րդ հորիզոնականում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ