Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետը 2022 թ.-ին բնակարան է ձեռք բերել Դավթաշենում. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 07,2023 10:16

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ըստ 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ հողամաս եւ բնակարան բազմաբնակարան շենքում, որոնք եղել են նվիրատվություններ 2008 թվականին Իջեւան քաղաքում։ Միանձնյա սեփականությամբ մի բնակարան էլ հայտարարագրել է 2001 թվականին, սակայն ձեռք բերման եղանակը հստակ նշված չէ։ Ղալումյանը 2010 թվականին Գանձաքարում գնել է արտադրական նշանակության շինություն՝ համատեղ սեփականությամբ։

2022 թվականին մարզպետը բնակարան է ձեռք բերել Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում, որն արժե 18 մլն 150 հազար դրամ. բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով «Լավ-Սար» ՍՊԸ-ից։

Իսկ նախկինում ունեցած բնակարաններից մեկը վաճառել է 13 մլն 100 հազարով Ջանիկ Խառատյանին եւ Աննա Սարիբեկյանին։

2021 թվականին նա գնել է նոր մեքենա՝ 2007 թվականի արտադրության, Mitsubishi մակնիշի։

Նրա բաժնային արժեթղթերը եւ այլ ներդրումները կազմել են 1 մլն 313 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն 351 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 13 մլն 100 հազար եւ 15 հազար դոլար։ Մարզպետ Ղալումյանը տարեկան ստացել է 28 մլն 623 հազար դրամ եկամուտ, որից 12 մլն 879 հազարը աշխատանքի վարձատրություն է Տավուշի մարզի պետական կառավարման հիմնարկից, նա ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 606 հազար դրամ գումար՝ բնակարանի հիփոթեքը մարելու համար։

Նա վարկի մարմանն ուղղել է 2 մլն 163 հազար դրամ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930