Լրահոս
Օրվա լրահոսը

Ես այդպես էլ ներողություն չլսեցի

Սեպտեմբեր 07,2023 14:00

Հայաստան այցելող ցանկացած արեւմտահայի հարցրու, երբ վերադառնում է՝ ինչպես էր հայրենիքը, քեզ դուր եկա՞վ, ասում են իրենց առաջին տպավորությունը. կանայք Հայաստանում աներեւակայելի գեղեցիկ են։ Ես համաձայնեցի դրա հետ 2011 թվականին իմ առաջին կարճատեւ այցի ժամանակ, բայց երբ հաստատվեցի այստեղ, չկարողացա ընկալել տարօրինակ մի երեւույթ, կյանքումս առաջին անգամ ականատես եղա մի տեսակետի, որը Լիբանանում համարվում է էթիկետի խախտում, երբ վարորդ ամուսնու կինը նստել է մեքենայի հետեւում, իսկ ամուսնու եղբայրը նստել էր առջեւը: Մինչդեռ այստեղ նորմալ երեւույթ է:

Ես կարող եմ հասկանալ, երբ կնոջս հարցրի այս մասին, նա ինձ ասաց, որ տղամարդը Հայաստանում հարգանքի հիմնական կենտրոնն է, ես ինքս ինձ ասացի. «Դե միգուցե ես չափազանցում եմ, Լիբանանում կանայք այնքան փայփայված են, կուռքի պես են վերաբերվում նրանց հետ»: Նույնիսկ ամենաառնական տղամարդիկ, երբ հեռախոսով խոսում են իրենց տիկնանց հետ, անուղղակիորեն պարծենում են ընկերների մոտ, իրենց տիկնանց ասելով չափազանց գեղեցիկ խոսքեր, «հոգիս», «փիսո» եւ նման բառեր: Մի օր մի տղա՝ Վարդանը, ում հետ աշխատել եմ, ինձ բացատրեց, թե ինչու ամեն անգամ, երբ կինս ինձ զանգում է, դիմում եմ նրան «հոգիս»-ով, սեղանի մարդիկ սկսում են ծիծաղել: «Մենք սովոր չենք սրան, նկատիր, որ երբեմն հայ տղաներն իրենց տիկնանց ասում են՝ «Հա ասա, աղչի», ոմանք դա համարում են տղամարդկային վարքագծի նշան»,- բացատրեց Վարդանը։

Այս ամենն ինձ չէր ստիպի հասնել «տղամարդկային գերակայության», «տղամարդկանց շովինիզմի» գոյության եզրահանգման, նույնիսկ երբեմն շուկաներում տեսարաններ կան, երբ տղան կնոջն ասում է՝ «Աղչի արի հըլը», քանի որ սա առանձին մեկուսացած դեպքեր էին, շատ անգամ ալ տեղեր տղերք ասում էին «կյանքս» իրենց տիկիններին, բայց այդ տպավորությունը ինձ մոտ հանկարծ այդ ամենը փոխեց եւ շարունակվում է մինչեւ այսօր ավելի ծայրահեղ տպավորություն թողնել:

2018 թվականին ես հաղորդագրություն էի ուղարկել տիկին Զարուհի Փոստանջյանին, զգուշացրել եմ, որ Երեւան վերադառնալուց հետո նրա ցույցերը հեռու վայրերում կարող են բուռն հակադարձ արձագանք ստանալ Երեւանում, ինձ մոտ տպավորություն էր, որ նա լուրջ չի վերաբերվել իմ նախազգուշացմանը, 24 ժամ չանցած տեղի ունեցավ այդ տխրահռչակ իրադարձությունը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում, նրա երկու օգնականներ՝ Սոնա Աղեկյանը եւ Մարինա Խաչատրյանը շրջապատված են եղել մոտ երեսուն տղամարդկանցով, բոլորս էլ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, մի պահ տիկին Խաչատրյանը ապտակել է մի տղայի, ինչին տղան պատասխան ապտակ է հասցրել։ Նրան քաշում էին մազերից, իսկ տգեղ տեսարանն ավելի սարսափելի էր դարձնում այն փաստը, որ մոտակայքում գտնվող տղաները չմիջամտեցին, այլ ծիծաղելի կերպով բացականչեցին՝ «Հանգիստ», երկու տիկիններին դահլիճից դուրս տարան՝ ֆիզիկապես ավելի ուժեղ տղաներ շալկելով նրանց:

Իմ զարմանքն անսահման էր, ես հիշում եմ, որ լիբանանյան իմ թաղամասում մի կռվարար բարձրահասակ տղայի մի կին անընդհատ ապտակում էր նրան, եւ տղան բղավում էր. «Ես երբեք ձեռք չեմ բարձրացնի կնոջ վրա». հիմա դա տղամարդկային վարքագիծ է, Լիբանանում կնոջը չես հարվածում, նույնիսկ եթե նա քեզ հարվածի, եթե դա անես, օրենքը քեզ խստորեն կպատժի, 1999 թվականին Լիբանանում մի տղայի կողմից հարձակվեցի, երբ ես մեղադրանք ներկայացրեցի, նա մնաց բանտում ընդամենը 24 ժամ եւ երկու տարի անց ինձ զանգահարեցին ոստիկանական բաժանմունքից եւ հարցրեցին, թե արդյոք ուզում եմ դիմել դատարան, մինչդեռ ես եւ տղան հաշտվել էինք 6 ամիս անց: Հաշտեցումը համարվում էր վայել, թե ինչպես են վարվում երկու տղամարդիկ, բայց եթե դա տեղի կունենար մի կնոջ հետ, հարձակվող տղային շատ լուրջ մեղադրանքներ են սպառնում, Լիբանանում կինը պաշտպանված է օրենքով, քանի որ նա համարվում է հասարակության թույլ տարրը։

2018 թվականի թավշյա հեղափոխության մեր հույսերը մեծ էին, որովհետեւ հեղափոխությունը խոստանում էր բերել «սեր եւ համերաշխություն», բայց Հանրապետության հրապարակում շարժման մեկնարկից 2-3 օր անց տիկին Փոստանջյանն ու նրա համախոհները, որոնք ավագանու վերեւի հիշված դեպքի վայրից հեռու էին, այս անգամ շրջապատվեցին ԻՔ կողմնակիցների կողմից, նրանք խաղաղ, բայց խստիվ արգելում են նրան խոսել՝ «մենատիրական բռնապետական» մոտեցումի տպավորություն թողնելով մեր վրա: Երկու օր անց շարժման առաջնորդ պարոն Փաշինյանը, ով հետագայում ժողովրդական շարժման շնորհիվ դարձավ վարչապետ, ճարպիկ վարվեց, որովհետեւ դեպքի պահին նա բանտում էր, ուստի հեշտությամբ հերքեց միջադեպի անձնական պատասխանատվությունը, դատապարտեց եղածը եւ Փոստանջյանից ներողություն խնդրեց այդ «սխալի» համար: Եվ ես շունչ քաշեցի, հուսալով, որ այդ դեպքը կլինի առաջինը եւ վերջինը, որ տեղի կունենա, ինքս ինձ ասացի, որ սա ազնիվ սխալ էր, ուզում էի լավատես լինել եւ հնարավորություն տալ շարժմանը։

Եվ ամեն ինչ պարզ դարձավ, մենք այլեւս հույս չունեինք «ներդաշնակության, հանդուրժողականության, սիրո, ներողամտության, համերաշխության» եւ «անտագոնիզմ», այլամերժություն, անհանդուրժողականությունը փոխարինեց այս վերնագրերին։ Քննադատում եք գործող վարչապետին, վերջ, հաստատ «նախկիններից» եք, թալանչի եք, բոլորն ու ամեն քաղաքական խումբ, որ քննադատում է ներկայիս իշխող մեծամասնությանը, դատավճիռը կայացվում է, եւ գալիս է դատապարտումը, դուք նրանցից եք. «քոչարյանական-սերժական թալանչիներ», բայց եթե բախտդ բերի, զգուշացումով ու վիրավորանքներով ազատվում ես, բայց միշտ չէ, որ այդքան բախտավոր ես:

Իսկ կանանց նկատմամբ վարքագիծը նույնպես չբարելավվեց, ոչ Ազգային ժողովի ներսում, ոչ դրանից դուրս:

Մի քանի շաբաթ առաջ բարձրաստիճան քաղաքական գործիչն ու ԱԺ պատգամավորն անցել է Երեւանի կենտրոնի ամենամարդաշատ եւ շքեղ հատվածներից մեկով, երբ նրան հանդիպել են ԱԺԲ-ի կողմնակիցները, ովքեր ցանկանում էին բանավիճել նրա հետ, մի կին նրան կրկնակի «դավաճան» կոչեց, ես, մեկ է, չեմ խրախուսում նման վարքագիծը, սխալ եմ համարում արդարացի եւ օբյեկտիվ լինելու համար, բայց նրա արձագանքն ինձ ապշեցրեց, երբ նա դիմեց տիկնոջը եւ պատասխանեց «համբալով», որն այսքանով չսահմանափակվեց, նրա ուղեկիցներից մեկը հայհոյեց տիկնոջը:

Հիմա ոմանք կարող են վիճել, «դավաճան» բառը վիրավորական է, թե ոչ, կարելի է այդպես համարել, բայց դա կարող է դիտվել նաեւ որպես քաղաքական սահմանում, բայց արձագանքը, անշուշտ, վիրավորական է, նախ եւ առաջ պետք է հարգել աշխատողների աշխատանքային կատեգորիան։ Ես, որպես սոցիալիստ, հարգում եմ բեռնակիր աշխատողներին, բայց այս բառով տիկնոջը դիմողը ակնհայտորեն վիրավորելու մտադրություն ուներ, իսկ մյուս տղան, ով պարզվեց, որ լրագրող է, հիմա նրա մեղքը կրկնակի է, քանի որ նա լավ գիտի ու գիտակցում է իր խոսքի բնույթը, հայհոյել է, ուստի պետք է իմանա, որ հայհոյանքը խստագույնս պատժվում է օրենքով, շնորհիվ իր սատարող օրենսդիր քաղաքական խմբի։

Հիշում եմ, հին ժամանակների մի տեսանյութ, որտեղ մի տարեց կին խիստ խոսք է ասում ԱԺ նախկին պատգամավորի եւ Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկի հասցեին, ով ետ դարձավ եւ ասաց նրան՝ «համբալ», ուրեմն ինչ է փոխվել` նույն վարքագիծը: Մեր ղեկավարներից մեկը մի քիչ ժամանակ առաջ ավելի տգեղ դեպք էր կատարել մեկ այլ հայի նկատմամբ, երբ նրա թիկնապահները բռնել էին իրեն «դավաճան» անվանողին եւ թքել նրա երեսին։ Երկու դեպքերի համար էլ ներողություն չլսեցի: Բայց դրանք հիմա լուրջ դեպքեր չեն։ Սրանք այն երջանիկներն են, ովքեր «պրծել» են զգուշացումով:

Երեկ ճգնաժամն իր գագաթնակետին հասավ Մալաթիայում, տեսա տեսանյութեր, որոնք հավանաբար շատերդ նույնպես տեսել եք, երբ մարդիկ հրվում էին, մեկ այլ տիկին շրջապատված էր բարձրահասակ տղաներով, ովքեր կարծես նրան ասում են՝ որ լռի, մի տղա ցույց է տալիս իր շալվարը՝ ոտքի հարվածի հետքերով: Ինքս չափազանց մտահոգիչ համարեցի տեսանյութն ու պատկերները, մանավանդ որ այն խմբից, որը շրջապատված էր շատ ավելի բարձր ամբոխով՝ ամենաշատ անկյունում հայտնված ճնշված անձը կրկին տիկին էր, իսկ իր հետ վիճողները՝ տղամարդ:

Պարոնայք, մեր տիկնայք մեր պատիվն ու հպարտությունն են, իսկական տղամարդիկ պաշտպանում են մեր հանրապետության եւ ազգի կանանց, մենք ապացուցում ենք մեր մետաղը՝ հարգելով մեր կանանց, փայփայելով եւ մեծարելով նրանց։ Սակայն կարծես թե «սիրո եւ ներդաշնակության» դարաշրջանում շարունակվում է «տղամարդկանց գերակայության շովինիզմը»:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
06.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930