SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Իսրայելի քաղաքացի 62-ամյա Գ․ Բուրշտեյնի ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սեպտեմբերի 1-ին ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ ինքը գտնվել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում, որտեղ ստացել է սպանության սպառնալիքների մասին հաղորդագրություններ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Բուրշտեյնը ոստիկանների և քննիչների հայտնել է, որ ինքը Հայաստանում հրեաների հոգևոր առաջնորդն է։