Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ իրականացրեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին մոտեցավ մի բնակիչ՝ առաջարկով. «Ձեր ցավը տանեմ, քանի՞ կուսակցություն եք մասնակցում, 14 կուսակցություն՝ մի աթոռի համար, չե՞ք կարող մինչեւ աթոռի գնալը համախմբվենք սաղս, ձեզ հետ միասին, ստեղծենք մի թիմ՝ ջոկատ, պայքարենք մեր Լաչինի համար:
Մարդիկ կոտորվում են, գազ չունեն, ուտելիք չունեն, հագնելիք չունեն: Մենք ապրել ենք այն ժամանակ, որ 15 հանրապետություն կար, միահամուռ էին, բոլորը մի տեղ, մի կուսակցություն: Մենք համարյա գյուղ ենք ուրիշների մոտ, մի ընտանիք ենք, չեք բարիշում, ինչի՞ չեք ժողովրդին համախմբում ու գնաք պայքարի»:
Կարդացեք նաև
Մանե Թանդիլանը պատասխանեց, որ եթե Լաչինի միջանցքից խոսեն, դա այլ թեմա է, եթե Երեւանում համախմբվելուց՝ դա ուրիշ թեմա է:
Բնակիչներից մեկն ընդհատեց, որ Իշխան Սաղաթելյանը մարդկանց հավաքել էր միտինգի, իսկ պատերազմում երիտասարդները կոտորվում էին, կարող էր գնալ սահման, եթե հայրենասեր էր: Մանե Թանդիլյանն արձագանքեց, որ իրենք միտինգ չեն անում, հանգիստ զրուցում են մարդկանց հետ ու առաջարկում համախմբվել, երկրում իրավիճակ փոխել. «Դուք ինձ ասում եք՝ համախմբվեք նրանց հետ, ովքեր պատասխանատու են, որ դա այդպես չլիներ, բայց այդպե՞ս է եղել»: Մի բնակիչ ասաց, որ 20 տարեկան են, 6 միլիարդ փող ունեն, Մանե Թանդիլյանը շարունակեց. «Բա ինձ ասում են՝ ինչի՞ չես համախմբվում, այդ մարդկանց հե՞տ, ովքեր միլիարդներով փող ունեն անհասկանալի ծագմա՞ն: Մենք լավ բան ենք ուզում անել երկրի համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ