Ս․թ․ սեպտեմբերի 6-ին դեսպան Մակունցն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի 2024թ․ ընտրություններում Կալիֆորնիայի 30-րդ ընտրատարածքից ներկայացուցչի թեկնածու Ժիրայր Ռաթևոսյանին։
Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին, Հայաստանում և Արցախում անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր։ Պրն․ Ռաթևոսյանը նաև դեսպանին է ներկայացրել Հայաստան իր վերջին այցի մանրամասները։