Սեպտեմբերի 6-ին «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից։
Հերթական շրջայցի ընթացքում դիտորդն այցելել է Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելի 17 հասցե՝ ընտրողների ցուցակների ճշգրտության ստուգման նպատակով։ Նույն փողոցի վրա է գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։ Դիտորդը լուսանկարել է նաև շտաբը, դրա շրջակայքում առկա քարոզչական նյութերը։ Աշխատանքի ընթացքում դիտորդին է մոտեցել թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ Սոֆիկ Կարապետյանը, ասելով, որ դիտորդն իրավունք չունի լուսանկարել «իրենց շտաբը» կամ հարցեր տալ հասցեների հետ կապված։
Կինը վեճի է բռնվել դիտորդի հետ, խոչընդոտել լուսանկարահանմանը, խլել դիտորդի՝ ԿԸՀ կողմից տրամադրված վկայականը։
Կնոջը միացել են ևս երկու անձիք (ենթադրաբար շտաբի աշխատակիցներ), փորձել վեճի բռնվել, վիրավորել դիտորդին:
Կարդացեք նաև
Ականատեսը հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին՝ դիտորդական առաքելության իրավունքների խոչընդոտման դեպքով։
Նկարներում՝ շտաբի տարածքը:
«Ականատես» դիտորդական առաքելություն